Լուրեր

17.01.2019 • Դեսպան Ներսեսյանի հանդիպումը սենատոր Ուայթհաուսի հետ

Հունվարի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Ռոդ Այլենդ նահանգի սենատոր Շելդոն Ուայթհաուսին: Դեսպան Ներսեսյանը շնորհավորեց սենատորին վերընտրման կապակցությամբ: Դեսպանը նաև երախտագիտություն հայտնեց սենատորին դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական նամակի, ինչպես նաև Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում աջակցության համար:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր