Լուրեր

19.02.2019 • Post Classical Ensemble-ի` 2020թ. գարնանը կայանալիք հայկական փառատոնի գալա համերգը ՀՀ դեսպանությունում

Փետրվարի 19-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալեց գալա համերգ` նվիրված հայ արվեստի ու երաժշտության հարստությանն ու բազմազանությանը, որով ազդարարվեց Post Classical Ensemble-ի 2020թ. հայկական փառատոնի մեկնարկը: Երեկոյին ներկա էին գալիք փառատոնի գործադիր կոմիտեի անդամները, հովանավորներն ու աջակիցները: Համերգի ընթացքում ելույթ ունեցավ աշխարհահռչակ հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը` նվագակցությամբ Post Classical Ensemble-ի կոնցերտմայստեր Նաթանել Դրայբլաթի, ովքեր հյուրերի համար կատարեցին Բախի, Լիգետիի, Խուդոյանի, Կոդալիի ու այլոց ստեղծագործություններ:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր