Լուրեր

20.06.2019 • ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ

Հունիսի 20-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

20.06.2019 • Արտաքին Գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո

Հարց։ Ի՞նչ քննարկեցիք այսօր։ Որո՞նք են հիմնական առաջնահերթություննեը։ Պատասխան։ Կարծում եմ՝ մենք պահպանում ենք մեր հանդիպումների դինամիկան։ Շատ կարևոր ասպեկտ, որի ուղղությամբ պետք է աշխատենք, այն է, որ պետք է պահպանենք այդ շատ կարևոր միջավայրը, որը մեզ հնարավորություն է տալիս առաջ շարժվելու բոլոր խնդիրների, հակամարտության խաղաղ կարգավորման առաջընթացի ուղղությամբ: Եվ դուք գիտեք հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքը: Կարծում եմ, վերջին շաբաթների, վերջին ամսվա ընթացքում եղան որոշ զարգացումներ, որոնք ազդեցություն են ունեցել...

20.06.2019 • Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Վաշինգտոնում

Հունիսի 20-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր