Լուրեր

Հայոց ցեղասպանության հիշատակման ամենամյա միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում

05.04.2017

Կից լուսանկարներ

Annual commemoration of the Armenian Genocide at Capitol Hill

Annual commemoration of the Armenian Genocide at Capitol Hill

Ամբողջ ալբոմ »

Ապրիլի 5-ին Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնությամբ ԱՄՆ Կոնգրեսում կայացավ Հայոց ցեղասպանության հիշատակման ամենամյա միջոցառումը, որին մասնակցեցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, Ամերիկայի հայկական համագումարը և Ամերիկայի հայ ազգային կոմիտեն:

Հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Դևիդ Թրոթը, Ջեքի Սփիըրը, Դևիդ Վալադաոն և փոխհամանախագահ Ադամ Շիֆը հանդես եկան Հայոց ցեղասպանությունը դատապարտելու անհրաժեշտության մասին հայտարարություններով, ինչպես նաև շեշտեցին Հայաստանին ու Արցախին ԱՄՆ կողմից մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը:

Հիշատակման միջոցառմանը մասնակցեցին նաև սենատոր Էդ Մարքին, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, մի շարք կոնգրեսականներ:

Իր խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց Հայկական հանձնախմբի անդամներին` Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության հարցը մշտապես բարձրաձայնելու համար և ընդգծեց պատճառական կապը ժխտողականության և մեր օրերում տեղի ունեցող մարդկության դեմ ուղղված հանցագործությունների միջև: 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր