Լուրեր

Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Վաշինգտոնում

24.04.2017

Կից լուսանկարներ

Commemoration of the 102nd Anniversary of the Armenian Genocide in Washington DC.

Commemoration of the 102nd Anniversary of the Armenian Genocide in Washington DC.

 

 

Ամբողջ ալբոմ »

 Ապրիլի 24-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման ավանդական արարողությունը` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հանդիսավոր արարողությունը նշանավորվեց ամենամյա համայնքային աղոթքով, որը մատուցեց Հայաստանյայց Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի թեմական պատվիրակ Տեր Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը` մասնակցությամբ Սուրբ Խաչ հայկական առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Սարգիս քահանա Ակթավուքյանի և Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Կարապետյանի:
Արարողությանը հաջորդեց ընդունելություն ՀՀ դեսպանությունում: Երեկոյի ընթացքում ելույթներով հանդես եկան դեսպան Հովհաննիսյանը և մի շարք այլ հյուրեր, իսկ երեկոյի ծրագիրը եզրափակվեց «Համաստեղ» հայկական դպրոցի սաների ելույթներով: Միջոցառման պատվավոր հյուրն էր նախագահ Ռեյգանի ճառերը գրող, «ցեղասպանություն» տերմինը ներառող 1981թ. Նախագահի ամենամյա ուղերձի հեղինակ Քեն Խաչիկյանը:
Դեսպանությունում տեղի ունեցած միջոցառմանը նախորդել էր հայ համայնքի խաղաղ ցույցը Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև, որի ընթացքում նրանք կոչ էի անում թուրքական իշխանություններին` ճանաչելու հայոց ցեղասպանությունը:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր