Լուրեր

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հանդիպումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հանրապետական մեծամասնության ղեկավար Քեվին Մըքքարթիի հետ

27.04.2017

Կից լուսանկարներ

Ambassador Hovhannissian’s Meeting with US House Majority Leader Kevin McCarthy

Ամբողջ ալբոմ »

Ապրիլի 27-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հանրապետական մեծամասնության ղեկավար Քեվին Մըքքարթիի (Kevin McCarthy) հետ:

Դեսպան Հովհաննիսյանը երախտագիտություն հայտնեց Քեվին Մըքքարթիին Կոնգրեսում Հայաստանին վերաբերող հարցերը ուշադրության կենտրոնում պահելու համար:

Դեսպանն իր ամերիկացի գործընկերոջը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները, իրավական և կառավարման ինստիտուտների ամրապնդման, ժողովրդավարական հաստատությունների համախմբման գործընթացը։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները՝ ընդգծելով նրանց զարգացման և ամրապնդման գործում ԱՄՆ-ում հայկական համայնքի դերակատարությունը։

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային արդի խնդիրներին։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր