Լուրեր

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հանդիպումները Սիլիկոնյան հովտում

24.06.2017

Կից լուսանկարներ

Ambassador Hovhannissian’s Meetings in the Silicon Valley

Ambassador Hovhannissian’s Meetings in the Silicon Valley

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

 Հունիսի 23-24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն այցելել է Սիլիկոնյան հովիտ, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար դիրքեր զբաղեցնող ընկերությունների հետ ու նրանց հետ քննարկել Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու ուղիներն այնպիսի ոլորտներում, ինչպիսին են արհեստական բանականությունը, քվանտային համակարգերն ու կիբերանվտանգությունը:

«Nvidia» ընկերություն կատարած այցի ու նրա ղեկավարության հետ հանդիպման ընթացքում դեսպանը ծանոթացավ ընկերության նորագույն արտադրանքին, որում հիմնական շեշտը դրվում է արհեստական բանականության ու ինքակառավարվող մեքենաների վրա:

«Accenture Liquid Studio» ընկերության ներկայացուցիչները դեսպանին ներկայացրեցին ՏՏ ընկերությունների հետ իրենց աշխատանքի հիմնական առանձնահատկությունները և ցուցադրեցին ընկերության մի շարք նորարարություններ:

Դեսպան Հովհաննիսյանը հանդիպումներ ունեցավ նաև Սիլիկոնյան հովտում աշխատող մի շարք հայ մասնագետների հետ, ինչպես նաև ներկա գտնվեց «Synopsys» ընկերության ու Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից կազմակերպված քննարկմանը: Խոսվեց Հայաստանի կողմից Սիլիկոնյան հովտում աշխատող հայկական ՏՏ ընկերություններին աջակցություն ցուցաբերելու մեխանիզմների մշակման, ինչպես նաև Սիլիկոնյան հովտի հայ մասնագետների կողմից Հայաստանում պարբերաբար վերապատրաստման դասընթացներ անցկացնելու հարցերը։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր