Լուրեր

Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառում «Քարնեգի» հաստատությունում

27.06.2017

Կից լուսանկարներ

The esrablishment of US Armenia diplomatic relations marked at the Carnegie Endowment for International Peace

The esrablishment of US Armenia diplomatic relations marked at the Carnegie Endowment for International Peace

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

 Հունիսի 27-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի հանրահայտ հետազոտական կենտրոններից մեկում` «Քարնեգի հիմնադրամ» հաստատությունում, տեղի ունեցավ քննարկում` նվիրված Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, ով իր ելույթում խոսեց երկկողմ հարաբերությունների օրակարգի ընթացիկ հարցերի մասին՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև հարաբերություններն այլևս թևակոխում են նոր փուլ, որը նշանավորվում է «օգնությունից դեպի առևտուր» անցումով:

Միջոցառման բանախոսներն էին ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպաններ Փիթեր Թոմսենը, Ջոն Էվանսը, Ջոն Օրդուեյը, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ նախկին և ներկայիս դեսպաններ Ռուբեն Շուգարյանն ու Գրիգոր Հովհաննիսյանը: Բանախոսները ներկայացրեցին երկու երկրների հարաբերություններում տեղի ունեցած զարգացումները, հարաբերությունների ձևավորման և կայացման ընթացքը, դրանց ներկա վիճակը և ապագայի հեռանկարները: Ելույթներին հաջորդեց հարցուպատասխան:

Դեսպան Հովհաննիսյանը խոսեց երկու ժողովուրդների միջև պատմական բարեկամության, Հայաստանի անկախության կայացման, Հայաստանում շուկայական տնտեսության և ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ժամանակակից հասարակության ձևավորման հարցում ԱՄՆ ցուցաբերած աջակցության մասին:

Խոսելով երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնակվող քայլերի մասին` Գրիգոր Հովհաննիսյանը վստահություն հայտնեց, որ երկու երկրներն ամենատարբեր ոլորտներում շարունակելու են բազմաբնույթ և բազմաբովանդակ համագործակցություն: Դեսպանը համոզմունք հայտնեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և նորարարությունների ասպարեզում Հայաստանում առկա հսկայական ներուժը տնտեսական փոխգործակցության ընդլայնման համար պարարտ հող է հանդիսանում:

Միջոցառմանը մասնակցում էին նաև Վաշինգտոնի փորձագիտական, ակադեմիական, դիվանագիտական շրջանակների և տեղի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր