Լուրեր

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հանդիպումը Քալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունի հետ

16.10.2017

Կից լուսանկարներ

Vice Prime Minister Vache Gabrielyan’s meeting with California Governor Jerry Brown

Vice Prime Minister Vache Gabrielyan’s meeting with California Governor Jerry Brown

 

 

 

Ամբողջ ալբոմ »

 Հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը Սան Ֆրանցիսկոյում հանդիպել է Քալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունի հետ` քննարկելու Հայաստան-Քալիֆորնիա հարաբերությունները, մասնավորապես` երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև համագործակցությունը վերականգնվող էներգետիկայի, գիտության ու կրթության ոլորտներում: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել սկսելու Հայաստանի ու Քալիֆորնիայի միջև շրջանակային համաձայնագրի մշակման գործընթացը, որը կուրվագծի հետագա համագործակցության շրջանակները:

Նահանգապետ Բրաունը ողջունել է Արարատի, Շիրակի ու Կոտայքի մարզերի կողմից Քալիֆորնիա նահանգի կառավարության նախաձեռնած Կլիմայի փոփոխություններին հակազդելու վերաբերյալ միջնահանգային գլոբալ փոխըմբռնման հուշագրի (Under 2 Coalition) ստորագրումը: Հուշագրին Հայաստանի երեք մարզերի միացմամբ` այն ստորագրած տեղական ինքնակառավարման մարմինների թիվը հասել է 190-ի:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր