Լուրեր

ՀՀ անկախության 26-ամյակին ու ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում

24.10.2017

Կից լուսանկարներ

Reception to Celebrate Armenia’s 26th Independence Day and the 25th Anniversary of US-Armenia Diplomatic Relations

Reception to Celebrate Armenia’s 26th Independence Day and the 25th Anniversary of US-Armenia Diplomatic Relations

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 24-ին ԱՄՆ Կոնգրեսի Ռեյբըրն մասնաշենքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին ու ՀՀ-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ընդունելություն, որը կազմակերպվել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ու Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի կողմից` Ամերիկայի հայկական համագումարի ու Ամերիկայի հայ դատի հանձնախմբի համագործակցությամբ:

Միջոցառման բազմաթիվ մասնակիցների թվում էին 40 կոնգրեսականներ, Կոնգրեսի աշխատակազմի անդամներ, օտարերկրյա պետությունների դեսպաններ, ԱՄՆ արևմտյան ու արևելյան ափերի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերը, Առևտրի դեպարտամենտի Եվրոպայի հարցերով փոխտեղակալ Դեյլ Տաշարսկին, ինչպես նաև Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-ադյուտանտ Լի Թաֆանելին:

Իր խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն անդրադարձավ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների կարևորագույն ուղղություններին` շնորհակալություն հայտնելով Կոնգրեսի Հայկական հանձնախմբին երկկողմ համագործակցության ոլորտում ներդրած զգալի ավանդի համար: Ընդունելությանը ելույթով հանդես եկան ԱՄՆ Պետքարտուղարի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, ինչպես նաև կոնգրեսականներ Էդ Ռոյսը, Թուլսի Գեբըրդը, Ջեքի Սփիըրը, Ֆրանկ Փըլոնը ու Բրեդ Շերմանը:

Երեկոյի ընթացքում «Հայաստանի նոր անուններ» փառատոնի դափնեկիր պատանի երաժիշտների կատարմամբ հնչեցին հայկական ժողովրդական ու դասական ստեղծագործություններ:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր