Լուրեր

Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությունը ԱՄՆ Սենատում տեղի ունեցած ընդունելությանը

26.06.2018

Կից լուսանկարներ

Centennial Anniversary of the Republic of Armenia at the U.S. Senate

Centennial Anniversary of the Republic of Armenia at the U.S. Senate

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

 Ս.թ. հունիսի 26-ին եռօրյա աշխատանքային այցով ԱՄՆ է ժամանել Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը:

Այցի առաջին օրը Նախագահն ու Առաջին տիկինը մասնակցել են ԱՄՆ Սենատում ՀՀ դեսպանության, ՀՅԴ Արևելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ու Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի կողմից կազմակերպված ընդունելությանը` նվիրված Հայաստանի Հանրապետության ու հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 100-ամյակին:

Միջոցառմանը խոսքով հանդես եկան Սենատոր Մենենդեսն ու մոտ մեկ տասնյակ կոնգրեսականներ, այդ թվում` Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիըրը, կոնգրեսականներ Աննա Էշուն, Ջուդի Չուն, Բրեդ Շերմանը, Դանա Ռորաբահերը, Փոլ Տոնկոն, Ռաջա Կրիշնամուրտին, Բրեդ Շնայդերը և այլոք: Ընդունելությանը ներկա էին նաև ԱՄՆ Պետքարտուղարության, Զարգացման միջազգային գործակալության, Պաշտպանության դեպարտամենտի, ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև ԱՄՆ տարբեր ծայրերից ժամանած ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ:

Իր խոսքում Նախագահ Սարգսյանն անդրադարձավ հայ-ամերիկյան հարաբերությունների մեկդարյա պատմությանն ու դրանց ներկայիս վիճակին, ինչպես նաև ներկայացրեց «Թավշյա» հեղափոխության արդյունքում Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններն ու դրանց ազդեցությունը ՀՀ արտաքին քաղաքականության վրա:

Միջոցառմանը համերգային ծրագրով հանդես եկավ Սմիթսոնիան Ֆոլքլայֆ փառատոնին մասնակցելու նպատակով ԱՄՆ ժամանած «Նուռ» քանոնահարների անսամբլը:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր