Լուրեր

ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱՄՆ Արարողակարգի ծառայության պետին:

15.11.2018

Կից լուսանկարներ

ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱՄՆ Արարողակարգի ծառայության պետին:

ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱՄՆ Արարողակարգի ծառայության պետին:

Ամբողջ ալբոմ »

Նոյեմբերի 15-ին ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱՄՆ Արարողակարգի ծառայության ղեկավար, դեսպան Շոն Լոուլերին:

Շնորհավորելով Վարուժան Ներսեսյանին ԱՄՆ-ում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ` դեսպան Լոուլերը համոզմունք հայտնեց, որ ՀՀ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստան-ԱՄՆ բարեկամական հարաբերությունների խթանման գործում:

Դեսպան Ներսեսյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ընդգծեց իր պատրաստակամությունը ջանքեր գործադրել ՀՀ-ԱՄՆ քաղաքական օրակարգի ընդլայնման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ի թիվս այլ հարցերի անդրադարձ կատարեցին մշակութային և տնտեսական փոխգործակցության հեռանկարներին՝ առանձնապես կարևորելով առևտրային և գործարար կապերի խթանումը ու ներդրումների խրախուսումը, զբոսաշրջության ոլորտում համագործակցության խորացումը:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր