Լուրեր

ՀՀ դեսպանի հանդիպումը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահի հետ

13.12.2018

Կից լուսանկարներ

Ambassador Nersesyan met with Congressman Frank Pallone, Co-Chair of the Congressional Caucus on Armenian Issues

Ամբողջ ալբոմ »

Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնին (Frank Pallone): Դեսպան Ներսեսյանը շնորհավորեց Ֆրենք Փըլոնին վերընտրման կապակցությամբ` մաղթելով հաջողություններ գալիք Կոնգրեսի աշխատանքներում:

Դեսպան Ներսեսյանը և Կոնգրեսական Ֆրենք Փըլոնը քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր: Զրուցակիցները կարևորեցին Հայաստանում ժողովրդավարական ու տնտեսական հիմնարար բարեփոխումների իրականացման փուլում երկկողմ առևտրատնտեսական, ներդրումային ոլորտների խթանման հնարավորոություններն ու ԱՄՆ Կոնգրեսի ուրույն դերակատարումն այդ հարցում:

Դեսպան Ներսեսյանը և Կոնգրեսական Փըլոնը պայմանավորվեցին շարունակել պարբերական շփումները` քննարկելու երկկողմ գործակցության խորացման շուրջ ընթացիկ աշխատանքները:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր