Լուրեր

Դեսպան Ներսեսյանի հանդիպումը սենատոր Ուայթհաուսի հետ

17.01.2019

Կից լուսանկարներ

Meeting with Senator Whitehouse

Ամբողջ ալբոմ »

Հունվարի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Ռոդ Այլենդ նահանգի սենատոր Շելդոն Ուայթհաուսին: Դեսպան Ներսեսյանը շնորհավորեց սենատորին վերընտրման կապակցությամբ: Դեսպանը նաև երախտագիտություն հայտնեց սենատորին դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական նամակի, ինչպես նաև Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում աջակցության համար:

Դեսպանը սենատոր Ուայթհաուսին ներկայացրեց ՀՀ ներքաղաքական գործընթացների վերջին զարգացումներն ու հայ-ամերիկյան գործակցության օրակարգային հարցերը: Դեսպանն ընդգծեց ՀՀ կառավարության պատրաստակամությունը ընդլայնելու և խորացնելու հայ-ամերիկյան հարաբերությունները` այդ հարցում կարևորելով անձամբ սենատորի և Սենատում Հայաստանի բարեկամների դերակատարումը:

Կողմերը բարձր գնահատեցին Ռոդ Այլենդում հայ համայնքի ակտիվ դերակատարումը նահանգային կյանքի ամենատարբեր բնագավառներում, ինչպես նաև հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում: 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր