Լուրեր

Դեսպան Ներսեսյանի հանդիպումը կոնգրեսական Բիլիրաքիսի հետ

24.01.2019

Կից լուսանկարներ

Meeting with Congressman Bilirakis

Ամբողջ ալբոմ »

Հունվարի 24-ին դեսպան Ներսեսյանը հանդիպեց Ֆլորիդա նահանգի հանրապետական կոնգրեսական, Հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Գաս Բիլիրաքիսին (Gus Bilirakis):

Դեսպանը երախտագիտություն հայտնեց կոնգրեսականին Հայկական հարցերի հանձնախմբում ակտիվ գործունեության և երկկողմ հարաբերությունները խթանելուն ուղղված նախաձեռնություններին աջակցելու համար:

Դեսպան Ներսեսյանն ու Գաս Բիլիրաքիսն անդրադարձան հայ-ամերիկյան գործակցության օրակարգի մի շարք հարցերի և կարևորեցին դրանց իրականացման գործում Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի ակտիվ դերակատարման շարունակականությունը: Կողմերը ընդգծեցին նաև միջխորհրդարական կապերի ու փոխադարձ շփումների ակտիվացման հեռանկարները: 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր