Լուրեր

Դեսպան Ներսեսյանի հանդիպումը կոնգրեսական Սիսիլինի հետ

30.01.2019

Կից լուսանկարներ

Meeting with Congressman Cicilline

Ամբողջ ալբոմ »

Հունվարի 30-ին դեսպան Ներսեսյանը հանդիպեց Ռոդ Այլենդ նահանգի կոնգրեսական, Հայկական հարցերի հանձնախմբի անդամ Դեյվիդ Սիսիլինին (David Cicilline): Դեսպան Ներսեսյանը շնորհակալություն հայտնեց կոնգրեսականին՝ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի շրջանակներում ցուցաբերած աջակցության և հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը միտված երկարամյա գործունեության համար:

Դեսպան Ներսեսյանը կոնգրեսական Սիսիլինին ներկայացրեց Հայաստանի վերջին շրջանի ներքաղաքական զարգացումները` ընդգծելով ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումները: Կողմերը քննարկեցին նաև հայ-ամերիկյան գործակցության օրակարգի ընթացիկ հարցեր, այդ թվում` միջխորհրդարական կապերի ու փոխադարձ շփումների ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր