Լուրեր

Քննարկում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինայի հետ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում

01.02.2019

Կից լուսանկարներ

Tom Catena Event

Tom Catena Event

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Փետրվարի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն և քննարկում 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նորընտիր նախագահ, բժիշկ Թոմ Քաթինայի (Tom Catena) հետ: Միջոցառմանը, որն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից ԱՄՆ տարբեր քաղաքներում կազմակերպվող քննարկումների ու դասախոսությունների շարքից է, ներկա էին բարերարներ, մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքային կառույցների ղեկավարներ ու հասարակական գործիչներ, հայ ու ամերիկացի բժիշկներ, գիտնականներ ու ցեղասպանագետներ:

Իր բացման խոսքում դեսպան Վարուժան Ներսեսյանը շեշտեց գլոբալ մարդասիրական ծրագրերի կարևորությունը հակամարտության գոտիներում ու հայերի` որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի դերը դրանց մասին իրազեկության բարձրացման գործում:

Դոկտոր Քաթինան խոսեց Հարավային Սուդանի Նուբա լեռներում գտնվող «Գթության մայր» հիվանդանոցում իր երկարամյա գործունեության մասին` որպես 750.000-ոց բնակչությանը սպասարկող միակ վիրաբույժ, ինչպես նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայիս գործունեության ու հետագա գլոբալ ծրագրերի մասին:

Միջոցառման ավարտին դոկտոր Քաթինան պատասխանեց ներկաների հարցերին` ներկայացնելով «Ավրորայի» ծրագրերին աջակցելու հնարավոր ուղիները: 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր