Լուրեր

Դեսպան Վարուժան Ներսեսյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մարի Ռոյսի հետ

17.05.2019

Կից լուսանկարներ

Marie Royce

Marie Royce

 

Ամբողջ ալբոմ »

Մայիսի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի` կրթության ու մշակույթի հարցերով տեղակալ Մարի Ռոյսի հետ:

Դեսպան Ներսեսյանը պետքարտուղարի տեղակալ Ռոյսին ներկայացրեց վերջին շրջանում ԱՄՆ-ում հայ հասարակությանն ու մշակույթին նվիրված միջոցառումների, այդ թվում` Սմիթսոնիան «Ֆոլքլայֆ» փառատոնի հայկական ծրագրի (որին նաև մասնակցել է Մարի Ռոյսը) ու Մետրոպոլիտան թանգարանի աննախադեպ «Հայաստան» ցուցադրության արդյունքները: Նա նաև խոսեց 2020-2021թթ. համար նախատեսվող մի շարք մշակութային նախաձեռնությունների, այդ թվում` 2020թ. Վաշինգտոնի ազգային տաճարի ու PostClassical նվագախմբի հետ համատեղ կազմակերպվելիք «Նռան գույնը. հայկական ոդիսական» փառատոնի մասին:

Պետքարտուղարի տեղակալ Ռոյսն ու դեսպան Ներսեսյանը քննարկեցին Հայաստանի ներգրավվածությունը ԱՄՆ պետքարտուղարության կողմից իրականացվող կրթական ծրագրերին («Ֆուլբրայթ» ուսանողական ծրագիր, Օտարերկրյա այցելուների առաջնորդության ծրագիր, Ապագա առաջնորդների փոխանակման ծրագիր, և այլն), ինչպես նաև ԱՄՆ-ում ուսանող ՀՀ քաղաքացիների թվաքանակի ավելացման հնարավորությունները, ֆինանսավորման ու կրթաթոշակների լրացուցիչ աղբյուրները և որոշակի ոլորտներում կրթական համագործակցության ընդլայնման ուղիները: 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր