Լուրեր

Դեսպան Վարուժան Ներսեսյանի հանդիպումը կրոնական ազատության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպանի հետ

04.06.2019

Կից լուսանկարներ

Brownback

Ամբողջ ալբոմ »

Հունիսի 4-ին դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց կրոնական ազատության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Սեմյուել Բրաունբեքի (Samuel D. Brownback) հետ:

Դեսպան Ներսեսյանը խոսեց Երևանում վերջերս կայացած ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության առաջին նիստի արդյունքների, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի ու ՀՀ Ազգային ժողովի միջև Ժողովրդավարության գործընկերության ծրագրի շրջանակներում համագործակցության մասին` ընդգծելով, որ այս զարգացումները վկայում են երկկողմ հարաբերություններում տեսանելի առաջընթացի մասին:

Կողմերն անդրադարձան հուլիսի 16-18-ին Վաշինգտոնում կայանալիք Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովին և քննարկեցին կրոնական ազատության հարցերով ՀՀ կողմից ձեռնարկվող քայլերը: Կողմերը անդրադարձան նաև Մերձավոր Արևելքի քրիստոնյա փոքրամասնությունների պաշտպանության հարցով համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի: 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր