Լուրեր

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հանդիպումը կոնգրեսական Թոմ Մալինովսկու հետ

05.06.2019

Կից լուսանկարներ

Malinowski

Ամբողջ ալբոմ »

Հունիսի 5-ին դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Նյու Ջերսի նահանգի դեմոկրատ կոնգրեսական Թոմ Մալինովսկու (Tom P. Malinowski) հետ:

Դեսպան Ներսեսյանը Թոմ Մալինովսկուն ամփոփ ներկայացրեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի և տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ վերջին զարգացումները: Կողմերը քննարկեցին նաև հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա դինամիկային առնչվող հարցեր։

Դեսպան Ներսեսյանն ու Թոմ Մալինովսկին անդրադարձան նաև միջխորհրդարանական կապերին` ընդգծելով միջխորհրդարանական դիվանագիտության ներուժի օգտագործումը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում: 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր