Լուրեր

Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված միջոցառում Վաշինգտոնի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում

10.09.2019

Կից լուսանկարներ

Անկախությանը նվիրված միջոցառում

Անկախությանը նվիրված միջոցառում

 

 

 

Ամբողջ ալբոմ »

 

Ս.թ. սեպտեմբերի 10-ին Վարդանանց Ասպետների և դուստրերի միության հրավերով, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը և դեսպանության անձնակազմը, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ Վաշինգտոնի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում ներկա գտնվեցին Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված միջոցառմանը:

Դեսպան Ներսեսյանը իր խոսքում անդրադարձ կատարեց անկախության տարիների ձեռքբերումներին, արցախյան ազատամարտին, երկրի զարգացման ու ամրապնդման հարցում սփյուռքի դերին: Այս համատեքստում դեսպանը կարևորեց համահայկականության գաղափարի ամրապնդման կարևորությունը:

2018թ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության, ինչպես նաև հեղափոխությունից հետո ձեռքբերումների ներկայացումից հետո ՀՀ դեսպանը ներկաներին մանրամասն ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի Վերածննդի հրապարակում հնչեցրած Հայաստանի` մինչ 2050թ զարգացման տեսլականի դրույթները և կարևորեց Սփյուռքի, որպես շահառու, ներդրումը այս նպատակների իրականացման հարցում:

Իր ելույթում Տեր Վիգեն եպիսկոպոս Այքազյանը շնորհավորական խոսք հնչեցրեց անկախության 28-ամյակի կապակցությամբ և շեշտեց միասնականության անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանեց ներկաների հարցերին:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր