Լուրեր

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը մասնակցեց Հայկական շահերի առաջմղմանը նվիրված համաժողովին

17.09.2019

Կից լուսանկարներ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը մասնակցեց Հայկական շահերի առաջմղմանը նվիրված համաժողովին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը մասնակցեց Հայկական շահերի առաջմղմանը նվիրված համաժողովին

 

 

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 16-17-ը Վաշինգտոնում կայացավ Հայկական շահերի առաջմղմանը նվիրված համաժողով, որը կազմակերպվել էր ԱՄՆ հայկական համագումարի կողմից:
Համաժողովի ընթացքում դեսպան Ներսեսյանը ելույթ ունեցավ «ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները. ժողովրդավարական բարեփոխումները և ԱՄՆ օժանդակությունը» խորագրով քննարկմանը և անդրադարձավ անկախությունից ի վեր ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացմանը, կարևորեց ժողովրդավարական ինստիտուտների, իրավունքի գերակայության, դատաիրավական համակարգի ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումներին ԱՄՆ-ի օժանդակությունը: ՀՀ դեսպանն առանձնահատուկ ընդգծեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը հանդիսացող ԱՄՆ դերակատարությունն ու վերջինիս կողմից գործադրվող ջանքերը։ Դեսպանը կարևորեց ԱՄՆ Կոնգրեսում ամերիկահայ համայնքի, մասնավորապես Ամերիկայի հայկական համագումարի և ամերիկահայ կազմակերպությունների ջանքերը` ԱՄՆ Կոնգրեսում և Սենատում հայկական հարցերի առաջմղման գործում:
Նույն օրը կոնգրեսական Ջեքի Սփիրի պատվին կայացած Գալա ընթրիքի ընթացքում դեսպան Ներսեսյանը ներկայացրեց վերջինիս հասցեագրված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձները:
Սեպտեմբերի 17-ին ԱՄՆ-Հայաստան համագումարի կողմից կազմակերպված Կոնգրեսի անդամների հետ հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանն անդրադարձ կատարեց անկախությունից ի վեր երկու երկրների միջև շարունակաբար զարգացող հարաբերություններին, տարբեր մակարդակներում ԱՄՆ հետ ընթացող ակտիվ երկխոսությանը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղին տարիներ շարունակ ԱՄՆ կողմից ցուցաբերվող մարդասիրական օգնությանը, դեսպան Ներսեսյանը շեշտեց, որ այդ աջակցությունը նշանակալի է եղել Արցախի ժողովրդի համար: Միանշանակ է, որ անփոփոխ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի որդեգրած ուղին` կառուցելու ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հասարակություն:
Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններին, ՀՀ դեսպանը նշեց, որ վերջինս հավելյալ հնարավորություններ է ստեղծել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման համար:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր