Ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ

Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակի տեսակները

Կացության կարգավիճակի տեսակը Տրամադրվող փաստաթղթի տեսակը Փաստաթղթի վավերականությունը
1 Ժամանակավոր Ժամանակավոր կացության քարտ Մինչև 1 տարի
2 Մշտական Մշտական կացության քարտ 5 տարի
3 Հատուկ Հատուկ անձնագիր 10 տարի

 

Ով կարող է դիմել ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ստանալու համար

Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարի և ավել ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ:

Այդպիսի հանգամանքներ կարող են լինել՝

- ուսումը,

- աշխատանքի թույլտվության առկայությունը,

- ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելը,

- ՀՀ-ում քաղաքացու կամ ՀՀ-ում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը կամ մերձավոր ազգականը (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) լինելը,

- ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը,

- ազգությամբ հայ լինելը,

- օրենքով սահմանված այլ դեպքեր:

Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչև 1 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի կարգավիճակի ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ:

 

Ով կարող է դիմել ՄՇՏԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ստանալու համար

Մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա`

- ապացուցում է Հայաստանում ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսնու կամ մերձավոր ազգականների (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) առկայությունը, ՀՀ-ում ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով և մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է ՀՀ-ում,

- ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը,

- ազգությամբ հայ լինելը

Մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ:

Մշտական կացության քարտը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի մշտական կացության քարտի վավերականության ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ:

 

Որտեղ դիմել

ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն

Հասցե՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք, Երևան 0054

Աշխատանքային օրեր՝ Երկ, Երք, Չրք, Հնգ 09։00-17։00, ընդիմջում 14։00-15։00

Ուրբ 10։00-17։00, ընդիմջում 14։00-15։00

 

Պահանջվող փաստաթղթերը

1) դիմում.

2) 35 x 45 մմ չափսի երեք գունավոր լուսանկար.

3) անձնագիրը, անձնագրի պատճենը և անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.

4) ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր.

5) առողջական վիճակի մասին տեղեկանք.

6) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

Որքան է կազմում պետական տուրքը

Ծառայություն Դրույքաչափ
1 Ժամանակավոր կացության քարտի տրամադրում (մինչև 1 տարի) 105,000 ՀՀ դրամ
2 Ժամանակավոր կացության քարտի երկարաձգում (մինչև 1 տարի) 105,000 ՀՀ դրամ
3 Մշտական կացության քարտի տրամադրում (5 տարի) 140,000 ՀՀ դրամ
4 Հատուկ անձնագիր (10 տարի) 150,000 ՀՀ դրամ

Ներկայացված դրույքաչափերը սահմանված են «Պետական տուրքի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում

 

Փոխադարձության սկզբունքի հիման ԱՄՆ քաղաքացիների համար կիրառվում են պետական տուրքի հետևյալ դրույքաչափերը.

Ծառայություն Դրույքաչափ
1 Ժամանակավոր կացության քարտի տրամադրում (մինչև 1 տարի) 85,000 ՀՀ դրամ
2 Ժամանակավոր կացության քարտի երկարաձգում (մինչև 1 տարի) 1,000 ՀՀ դրամ
3 Մշտական կացության քարտի տրամադրում (5 տարի) 140,000 ՀՀ դրամ

Ներկայացված դրույքաչափերը սահմանված են «Պետական տուրքի մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 29.03.2019թ. թիվ 300-Ն որոշման հիման վրա

 

Ինչպես վճարել

Կացության կարգավիճակի համար սահմանված պետական տուրքը հնարավոր է վճարել պետական վճարումների E-Payments համակարգի միջոցով, բանկերում կամ տեղում՝ վճարային տերմինալների միջոցով.

Վճարել Ժամանակավոր կացության քարտի համար (մինչև 1 տարի)

Վճարել Մշտական կացության քարտի համար (5 տարի)

 

Կացության կարգավիճակի դիմումի քննարկման ժամկետները

Դիմումը ներկայացնելու օրվանից 30-օրյա ժամկետում:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր