• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • ՀՀ քաղաքացիություն ստանալու/դադարեցնելու գործընթաց
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ քաղաքացիություն ստանալու/դադարեցնելու գործընթաց

Դիմելու կարգը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դիմումն անձը ներկայացնում է անձամբ: Դիմումը ներկայացնելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել, զանգահարելով 2023191976, ext.1, կամ ուղարկելով էլ.նամակ armconsularusa@mfa.am հասցեին: 

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

1. Դիմում՝ ուղղված ՀՀ նախագահին (ներբեռնել/download )
2. Հարցաթերթիկ (ներբեռնել/download)
3. Անձնագիր
4. 35 x 45 մմ չափի 6 գունավոր լուսանկար
5. Ծննդյան վկայական

ԱՄՆ կողմից տրված ծննդյան վկայականները պետք է հաստատված լինեն Ապոստիլով:

Ստորև նշված երկրներում ծնված քաղաքացիները ծննդյան վկայականի փոխարեն ներկայացնում են
Իրան - ծննդյան ինքնությունը հաստատող վկայականը - شناسنامه 
Լիբանան, Սիրիա, Իրաք - ինքնությունը հաստատող վկայականը بطاقة هوية الجمهورية اللبنانية կամ إخراج قيد إفرادي

6. Ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթերից որևէ մեկը `

• եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթ` մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով
• օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված և ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ` ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթ
• ծնողի (պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում

7. Անվան կամ ազգանվան փոփոխման դեպքում փոփոխությունը հաստատող փաստաթուղթը (ամուսնության/ամուսնալուծության վկայական, դատարանի որոշում, ԱՄՆ քաղաքացիության հավաստագիր / Certificate of Naturalization)։ 

ԱՄՆ կողմից տրված անվանափոխությունը հաստատող փաստաթղթերը պետք է հաստատված լինեն Ապոստիլով:

8. Պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։ 

Քաղաքացիության համար վճարել հետևյալ հղումով.

https://www.e-payments.am/hy/consular_services/step3/cservice=57;consulate=3/

Փաստաթղթերի` օտար լեզվից հայերեն թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար, հետևյալ հղումով.

https://www.e-payments.am/hy/consular_services/step3/cservice=33;consulate=3/

Ընդհանուր ծանոթություն

Օտար լեզվով կազմված բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացնել հայերեն թարգմանությամբ` նոտարական կարգով հաստատված: Նշված ծառայությունը մատուցվում է նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության կողմից՝ միայն ռուսերենից և անգլերենից հայերեն թարգմանելու դեպքում։

Խնդրում ենք ներկայանալ պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթով: Եթե ներկայացված փաստաթղթերի փաթեթն ամբողջական չէ, ապա Ձեզ հնարավորություն կտրվի հինգօրյա ժամկետում համալրել այն: Առաջարկված ժամկետում բացակայող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում Ձեր դիմումի ընթացքը օրենքով սահմանված կարգով կդադարեցվի և այն Ձեր համար իրավական հետևանք չի առաջացնի։

Ժամկետները

Քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումները քննարկվում են վեցամսյա ժամկետում: Դիմումի մերժման դեպքում կրկին կարելի է դիմել մերժման օրից մեկ տարի հետո:

Անձնագիր ստանալու կարգը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձը անձնագիր ստանում է օրենսդրությամբ սահմանված կարգով՝ անձամբ ներկայանալով Հայաստանի Հանրապետություն Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն /հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, 17/10 շենք/:

 

ՀՀ քաղաքացիության դադարեցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

1. Դիմում՝ ուղղված ՀՀ նախագահին (ներբեռնել/download)
2. Հարցաթերթիկ (ներբեռնել/download)
3. ՀՀ անձնագիր և ծննդյան վկայական
4. Այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում տվյալ պետության իրավասու մարմնի կողմից տրված անձնագիրը
Այլ պետության քաղաքացիություն չունենալու դեպքում օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում (տեղեկանք)՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին
5. 35 x 45 մմ չափի 6 գունավոր լուսանկար
6. Ամուսնության (ամուսնալուծության) վկայական
7. Երեխայի(ների) ծննդյան վկայական(ներ)
8. Զինապարտների դեպքում (մինչև 50 տարեկան)՝ զինվորական գրքույկ
9. Պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը 

Քաղաքացիության դադարեցման համար վճարել հետևյալ հղումով.

https://www.e-payments.am/hy/consular_services/step3/cservice=58;consulate=3/

Փաստաթղթերի` օտար լեզվից հայերեն թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար, հետևյալ հղումով.

https://www.e-payments.am/hy/consular_services/step3/cservice=33;consulate=3/

Ընդհանուր ծանոթություն

Անչափահաս անձի ՀՀ քաղաքացիության դադարեցման համար կարող են դիմել միայն այն պարագայում, երբ  ծնողների կամ ծնողներից մեկի ՀՀ քաղաքացիությունը դադարեցվել է վերոնշյալ ընթացակարգով:

Օտար լեզվով կազմված բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն հայերեն թարգմանությամբ` նոտարական կարգով հաստատված: Նշված ծառայությունը մատուցվում է նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության կողմից՝ միայն ռուսերենից և անգլերենից հայերեն թարգմանելու դեպքում։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: