• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ներկա գտնվեց Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում ՀՀ պատվո հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանը

06 հունիսի, 2025
Հունիսի 6-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ներկա գտնվեց ՀՀ պատվո հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանը Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում։ Միջոցառմանը մասնակցում էին Օհայոյի նահանգային և Քլիվլենդի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Չիկագոյում ՀՀ պատվո հյուպատոս Օսկար Թաթոսյանը, օտարերկրյա պատվո հյուպատոսներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։
 
Իր ելույթում դեսպան Լիլիթ Մակունցը, շնորհավորելով ՀՀ պատվո հյուպատոս Սերգեյ Էդիլյանին, հույս հայտնեց, որ պատվո հյուպատոսության բացումը նոր թափ կհաղորդի ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև հայ համայնքի և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության կապերի ամրապնդմանը։
 
Ելույթներով հանդես եկան նաև Օհայոյում ՀՀ պատվո հյուպատոս Սերգեյ Էդիլյանը, Օհայոյի նահանգապետի ներկայացուցիչ և ռազմավարական ներդրումների բաժնի միջազգային հարցերով պատասխանատու Թոբիաս Էնգելը, ինչպես նաև Քլիվլենդի քաղաքապետի հատուկ օգնական Ջեյդեն Ռ. Բաքստերը։
 
Միջոցառումն ավարտվեց հայկական ազգային պարով և հայ դաշնակահարի կողմից Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների կատարմամբ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: