Դեսպան

Ն.Գ. պարոն Գրիգոր Հովհաննիսյան

Ամերիկայի Միացյալ Նահանգներում
Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

 

Ծննդյան թիվն ու վայրը

26 հունվարի 1971 թ., Երևան

Կրթությունը

2000-2001թթ. – Իրավունքի և Դիվանագիտության Ֆլեթչեր Ինստիտուտ, Թաֆթս համալսարան. Մագիստրոս

1992-1993թթ. – Բեյրութի Հայկազյան Համալսարան, Լիբանան 1992-1993 թթ. 

Դիպլոմ, Միջազգային հարաբերություններ. Մերձավոր Արևելք

1987-1992թթ. – ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, արաբագիտություն

Աշխատանքային գործունեություն

2016թ.-ից – Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան

2014թ.-2016թթ. – Մեքսիկական Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան,
համատեղության կարգով ՀՀ դեսպան Կուբայում, Կոստա Ռիկայում, Պանամայում, Գվատեմալայում

2009-2013թթ. – Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոս. ԱՄՆ արևմտյան ափ

2007 – 2009թթ. – “Շուշիի Վերածնունդ” հիմնադրամի գործադիր տնօրեն

2006թ. – Սայդայի տարածաշրջանային Համակարգող. Լիբանանում ՄԱԿ-ի Արտակարգ Առաքելություն

2005 -2008թթ. – ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի դասախոս. Մերձավոր Արևելքի քաղաքական և տնտեսական համակարգեր

2004թ. – Գլխավոր Խորհրդական. Իրաքում ՄԱԿ-ի առաքելություն (UNAMI), Հորդանան – Կաթար

2002-2003թթ. – Պաղեստինյան Ինքնավարությունում ՄԱԿ-ի քարտուղարության Համակարգող. Արևմտյան Ափ և Գազայի հատված

2001–2003թթ. – Խմբի Ղեկավար և Արտակարգ Իրավիճակների պլանավորման կոորդինատոր. Մերձավոր Արևելքի Խաղաղության գործընթացում ՄԱԿ-ի Հատուկ Համակարգողի Գրասենյակ (UNSCO), Երուսաղեմ` Իսրայել, Պաղեստինյան Ինքնավարություն, Սիրիա, Լիբանան, Հորդանան

1998-2000թթ. – Կինշասայի և Բրազավիլի գրասենյակների ղեկավար. ՄԱԿ-ի Քարտուղարության Համակարգող Գրասենյակ, Կոնգոյի Դեմոկրատական և Կոնգոյի հանրապետություններ

1996-1998թթ. – Հատուկ Համակարգողի խորհրդական ծրագրերի և հանրային կապերի գծով. ՄԱԿ-ի Հատուկ Առաքելություն Աֆրիկյան Մեծ Լճերի տարածաշրջանում` Ռուանդա, Զաիր, Բուրունդի, Ուգանդա, Թանզանիա, ԿԱՀ, Քենիա

1994-1996թթ. – «Շելթր» Ծրագրի համակարգող. ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարի Գրասենյակ, Երևան

Դիվանագիտական աստիճան

Արտակարգ և լիազոր դեսպան

Օտար լեզուներ

անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, ռուսերեն, իսպաներեն

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած է, ունի երկու երեխա

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր