• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • ՀՀ քաղաքացիություն ստանալու/դադարեցնելու գործընթաց
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Երկկողմ հարաբերություններ

Ընդհանուր տեղեկություններ

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության անկախությունը ճանաչել է 1991 թ․ դեկտեմբերի 25-ին, իսկ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հունվարի 7-ին:

1992 թ. փետրվարին ԱՄՆ-ն դեսպանություն է հիմնել Երեւանում:

1992 թ. մարտին ՀՀ-ն դեսպանություն է հիմնել Վաշինգտոնում:

1995 թ. ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

2018 թ. սեպտեմբերից Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսն է Արմեն Բայբուրդյանը:

2019 թ. մարտի 5-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:

2021 թ․ հոկտեմբերի 1-ից ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է Լիլիթ Մակունցը:

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերն է: ԱՄՆ-ն կարեւոր տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում: Միացյալ Նահանգներն ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ մեկտեղ հանդիսանալով խմբի երեք համանախագահներից մեկը: Միեւնույն ժամանակ, Միացյալ Նահանգները Հայաստանին մարդասիրական եւ տեխնիկական օգնություն տրամադրող խոշորագույն դոնորն է:

Այցեր

ԱՄՆ

1991թ. նոյեմբեր

Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան

1993թ. հուլիս

ԱԳ նախարար Վահան Փափազյան

1994թ. օգոստոս

Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան

1997թ. հունվար

Վարչապետ Արմեն Սարգսյան

1999թ. ապրիլ

Նախագահ Ռոբերտ Քոչարյան

1999թ. հոկտեմբեր

Վարչապետ Վազգեն Սարգսյան

2000թ. ապրիլ

ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

2000թ. հունիս

Նախագահ Ռոբերտ Քոչարյան

2001թ. մարտ

ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

2001թ. ապրիլ

Նախագահ Ռոբերտ Քոչարյան

2003թ. փետրվար

ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

2004թ. հունիս

ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

2005թ. հունիս

ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

2006թ. մարտ

ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

2007թ. մարտ

ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

2007թ. հոկտեմբեր

Վարչապետ Սերժ Սարգսյան

2008թ. հուլիս

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

2008թ. հոկտեմբեր

Վարչապետ Տիգրան Սարգսյան

2009թ. մայիս

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

2009թ. նոյեմբեր

Վարչապետ Տիգրան Սարգսյան

2010թ. ապրիլ

Նախագահ Սերժ Սարգսյան

2011թ. մայիս

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

2011թ. սեպտեմբեր

նախագահ Սերժ Սարգսյան

2012թ. փետրվար

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

2012թ. մարտ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

2012թ. մայիս

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդայան

2012թ. սեպտեմբեր

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

2012թ. դեկտեմբեր

Վարչապետ Տիգրան Սարգսյան

2013թ. հունիս

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

2013թ. սեպտեմբեր

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

2014թ. սեպտեմբեր

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

2015թ. մայիս

Նախագահ Սերժ Սարգսյան

2016թ. մարտ-ապրիլ

Նախագահ Սերժ Սարգսյան

2016թ. հոկտեմբեր

Նախագահ Սերժ Սարգսյան

2017թ․ սեպտեմբեր

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

2018թ. հունիս

Նախագահ Արմեն Սարգսյան

2018թ․ հունիս

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան

2019թ․ ապրիլ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

2019թ. հունիս

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան

2019թ․ հուլիս

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան

2019թ. սեպտեմբեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

2019թ. հոկտեմբեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

2020թ․ մարտ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան

2020թ․ հոկտեմբեր

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան

2021թ․ սեպտեմբեր

ԱԳ նախարար Արարատ Միրզոյան

2022թ․ հունվար

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

Հայաստան

1992թ. փետրվար

Պետքարտուղար Ջեյմս Բեյքեր

1999թ. հոկտեմբեր

Պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թալբըթ

2001թ. դեկտեմբեր

Պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆիլդ

2004թ. մարտ

Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիթիջ

2005թ. հոկտեմբեր

Պետքարտուղարի օգնական, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար Դենիել Ֆրիդ

2006թ. մարտ

Պետքարտուղարի օգնական, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար Դենիել Ֆրիդ

2008թ. հունիս

Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով պետքարտուղարի օգնական Դեյվիդ Կրամեր

2008թ. հունիս

Առեւտրի քարտուղարության շուկաների հասանելիության եւ համապատասխանության հարցերով փոխքարտուղար Դեյվիդ Բոհիգյան

2008թ. հոկտեմբեր

Պետքարտուղարի օգնական, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար Դենիել Ֆրիդ

2009թ. հունիս

Պետքարտուղարի օգնական, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար Ֆիլիպ Գորդոն

2009թ. հուլիս

Պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգ

2010թ. փետրվար

Պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգ

2010թ. հուլիս

Պետքարտուղար Հիլլարի Քլինթոն

2011թ. փետրվար

Պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգ

2011թ. մայիս

Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի գործադիր տնօրեն Դենիել Յոհաննես

2011թ. հոկտեմբեր

Պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլիամ Բըրնս

2012թ. հունիս

Պետքարտուղար Հիլլարի Քլինթոն

2012թ. հոկտեմբեր

Պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբին

2012թ. հոկտեմբեր

Ռազմական նավատորմի քարտուղար Ռեյ Մաբուս

2012թ. դեկտեմբեր

Մարդու իրավունքների հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Թոմ Մելիա

2013թ. սեպտեմբեր

Կալիֆորնիայի նահանգային ժողովի խոսնակ Ջոն Պերեզ

2014թ. ապրիլ

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորած խորհրդարանական պատվիրակություն

2015թ.փետրվար

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ ՎիկտորիաՆուլանդ

2015թ․ ապրիլ

Ջեյքոբ Ջ. Լյու, Ֆինանսների ​​դեպարտամենտի քարտուղար

2016թ. հունվար

ԱՄՆ նախագահի հատուկ հարցերով խորհրդական և Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գործերով պատասխանատու տնօրեն Չարլզ Կուպչան

2016թ. փետրվար

ԱՄՆ փոխպետքարտուղար Վ.Նուլանդ

2016թ. հուլիս

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստա

2016թ. նոյեմբեր

ԱՄՆ պաշտպանության փոխքարտուղարի տեղակալ Մայքլ Քարփենթեր

2017թ. հուլիս

ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանի

2017թ. սեպտեմբեր

ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Էդվարդ Գրեսսեր

2017թ. սեպտեմբեր

ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության աշխատանքային այց 

2017թ. հոկտեմբեր

Կալիֆորնիա նահանգի Սենատի և Ասամբլեայի ներկայացուցիչների պատվիրակության այց

2018թ. փետրվար, մայիս

ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինք

2018թ․ մարտ

ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական և բիզնեսի հարցերով փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերս

2018թ. հոկտեմբեր

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոն

2018թ. դեկտեմբեր

ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխնախագահ Բրոք Բիրման

2019թ. մայիս

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթ

2019թ. հուլիս

Կալիֆորնիայի փոխնահանգապետ Ելենի Կունալակիս

2019թ. սեպտեմբեր

ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Քուփըր

2019թ. սեպտեմբեր-հոկտեմբեր

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության այց

2021թ հունիսի

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքեր

2021թ․ նոյեմբեր

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոն

Իրավապայմանագրային դաշտ

Համաձայնագրեր

  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ առեւտրային հարաբերությունների մասին (ստորագրվել է 1992 թ.ապրիլի 2-ին, ուժի մեջ է մտել 1992 թ. ապրիլի 7-ին)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ ներդրումների խրախուսման մասին (ստորագրվել է 1992 թ. ապրիլի 2-ին, ուժի մեջ է մտել ստորագրման պահից)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջեւ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների Խաղաղապահ կորպուսի ծրագրի մասին (ստորագրվել է 1992 թ. սեպտեմբերի 24-ին, ուժի մեջ է մտել ստորագրման պահից)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ ներդրումների փոխադարձ քաջալերման եւ պաշտպանության մասին (ստորագրվել է 1992 թ. սեպտեմբերի 23-ին, ուժի մեջ է մտել 1996 թ. մարտի 29-ին)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջեւ գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին (ստորագրվել է 1997 թ. փետրվարի 28-ին, ուժի մեջ է մտել ստորագրման պահից)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին (ստորագրվել է 2000 թ. հուլիսի 24-ին, ուժի մեջ է մտել 2002 թ. նոյեմբերի 25-ին)
  • Հայաստանի Հանրապետության ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմնի եւ ԱՄՆ միջուկային կարգավորող հանձնաժողովի միջեւ միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական, տեղեկատվության փոխանակման և համագործակցության համաձայնագիր (ստորագրվել է 2007 թ. փետրվարին)
  • Ավիացիայի անվտանգության մասին համաձայնագիր (ստորագրվել է 2007 թ. հոկտեմբերին)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ օդային տրանսպորտի մասին համաձայնագիր (ստորագվել է 2008 թ. նոյեմբերին)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ Երեւանի Որակի միջազգային դպրոցի կարգավիճակի մասին համաձայնագիր (ստորագրվել է 2009 թ. հոկտեմբերի 5-ին)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ գիտության եւ տեխնոլոգիանների բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրվել է 2009 թ. նոյեմբերի 3-ին)
  • Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի միջեւ կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիայի, ախտածինների եւ փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրվել է 2010 թ. սեպտեմբերին)
  • Առեւտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիր (2015 թ. մայիսի 7)
  • Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի կիրառումը դյուրացնելուն ուղղված համագործակցության մասին համաձայնագիր (2018 թ. փետրվարի 12)
  • Շրջանակային համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի կառավարության միջև համագործակցության մասին (2019 թ. սեպտեմբերի 24)

Արձանագրություններ

  • Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ 2001թ. հունիսի 11-ին կնքված` թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին նամակ-համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին (ստորագրված 2003թ. ապրիլի 14-ին և 2008թ. սեպտեմբերի 19-ին)

Հուշագրեր

  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև հայ-ամերիկյան աշխատանքային խմբի մասին համագործակցության հուշագիր (ստորագրվել է 2000 թ. հունվարի 27-ին)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև սոցիալական և առողջապահական կարիքները բավարարելու բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր (ստորագրվել է 2000 թ. օգոստոսի 16-ին)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ ԱՄՆ կառավարության կրթական փոխանակման ծրագրերին հայ ուսանողների մասնակցության մասին փոխըմբռնման հուշագիր (ստորագրվել է 2006 թ. մարտի 3-ին)

Այլ

  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ դիվանագիտական առաքելությունների եւ հյուպատոսական հիմնարկների խնամքի տակ գտնվող անձանց աշխատանքի վերաբերյալ (հայտագրերի փոխանակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին և դեկտեմբերի 30-ին, 2005թ., ուժի մեջ է մտել 2006թ. հոկտեմբերի 16-ին)

Առևտրատնտեսական կապեր

Մինչեւ 2019 թ. Հայ-ամերիկյան առևտրատնտեսական համագործակցությունը համակարգվել է Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի (US-Armenia Task Force, USATF) կողմից, որը տարեկան գումարել է մեկ նիստ (որոշ դեպքերում այդ ժամանակացույցը խախտվել է)` փոխադարձաբար երկու երկրների մայրաքաղաքներում:

2019  թ. հայկական կողմի առաջարկով էականորեն ընդլայնվել է երկկողմ միջկառավարական հանձնաժողովի օրակարգը, ինչով և սկիզբ է դրվել նոր ձևաչափին` Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությանը (USASD): 2019 թ.-ի մայիսին Երևանում կայացել է ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը։

2020 թ․ ընթացքում Ռազմավարական երկխոսության նիստերը եղել են առցանց՝ COVID-19 համավարակով պայմանավորված։

Առևտրաշրջանառություն (հզ. ԱՄՆ դոլար)

Տարի

Արտահանում

Ներմուծում (ըստ ծագման երկրի)

Ներմուծում (ըստ առևտուր անող երկրի)

2011

100727.6

147372.1

153562.8

2012

87467.9

143074.2

142768.2

2013

89029.7

137445.2

132733.2

2014

91412.4

132018.5

144912.5

2015

52959.7

109154.1

107333.0

2016

38793.8

88105.6

73277.0

2017

61647.8

104609.9

144289.9

2018

47675.2

178392.3

190586.4

2019

53909.0

280321.0

358157.7

2020

67855.0

84207.1

78338.1

2021 (01.03.2021)

49552․6

55138․2

59927․0

Արտահանվող հիմնական ապրանքատեսակները

  • սպիրտ և սպիրտային ապրանքներ
  • գորգեր եւ հատակի տեքստիլ ծածկոցներ
  • ադամանդներ և այլ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր ու մետաղներ
  • ալյումին

Ներմուծվող հիմնական ապրանքատեսակները

  • ավտոմեքենաներ (մարդատար և բեռնատար)
  • բջջային հեռախոսներ եւ կապի այլ սարքավորումներ
  • համակարգիչներ
  • հագուստ
  • միս և մսամթերք

 

Թարմացված է առ 11.03.2022

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: