Լուրեր

05.06.2019 • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հանդիպումը կոնգրեսական Թոմ Մալինովսկու հետ

Հունիսի 5-ին դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Նյու Ջերսի նահանգի դեմոկրատ կոնգրեսական Թոմ Մալինովսկու (Tom P. Malinowski) հետ:

04.06.2019 • Դեսպան Վարուժան Ներսեսյանի հանդիպումը կրոնական ազատության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպանի հետ

Հունիսի 4-ին դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց կրոնական ազատության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Սեմյուել Բրաունբեքի (Samuel D. Brownback) հետ:

21.05.2019 • Դեսպան Ներսեսյանի մասնակցությունը ՀԱԵ ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդի անդրանիկ եպիսկոպոսական պատարագին

Մայիսի 18-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը մեկնեց Նյու Յորք` մասնակցելու Սբ. Վարդան տաճարում Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանի կողմից մատուցված անդրանիկ եպիսկոպոսական պատարագին: Ներկաների թվում էին Հայ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ, օտարերկրյա եկեղեցական առաջնորդներ, դիվանագետներ, ԱՄՆ Արևելյան թեմի համայնքի ներկայացուցիչներ:

17.05.2019 • Դեսպան Վարուժան Ներսեսյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մարի Ռոյսի հետ

Մայիսի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի` կրթության ու մշակույթի հարցերով տեղակալ Մարի Ռոյսի հետ:

16.05.2019 • Ընդունելություն ՀՀ դեսպանությունում` ի պատիվ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի Հայաստանի ու Վրաստանի հարցերով մասնագետի

Մայիսի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալեց ընդունելություն` ի պատիվ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի բաժնի Հայաստանի ու Վրաստանի հարցերով մասնագետ Լևոն Ավդոյանի` գրադարանում իր ավելի քան 40-ամյա գործունեության ավարտի կապակցությամբ: Միջոցառումը կազմակերպվել էր Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հետ համատեղ, որը 1974թ. հիմնված գիտական կազմակերպություն է, որի նպատակներն են հայագիտության զարգացումը` որպես ուսումնական ճյուղ, և հայ մշակույթի ու հասարակության ուսումնասիրության խթանումը:

16.05.2019 • ԼՂ հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում

Մայիսի 16-ին ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցավ ԼՂ հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ միջոցառում, որը կազմակերպվել էր Հայկական հարցերի հանձնախմբի և Ականազերծման հարցերի հանձնախմբի կողմից:

01.05.2019 • Դեսպան Ներսեսյանի հանդիպումը կոնգրեսական Քիթինգի հետ

Մայիսի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Մասաչուսեթս նահանգի կոնգրեսական, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանի հարցերի ենթահանձնաժողովի և ռազմական հարցերի հանձնաժողովի անդամ Բիլ Քիթինգին:

30.04.2019 • Դեսպան Ներսեսյանի հանդիպումը կոնգրեսական Դեյվիդ Թրոնի հետ

Ապրիլի 30-ին դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Մերիլենդ նահանգի նորընտիր կոնգրեսական, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դեյվիդ Թրոնին: Դեսպան Ներսեսյանը շնորհավորեց կոնգրեսական Թրոնին ընտրվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ 2019թ. բանաձևին աջակցելու համար:

24.04.2019 • Հայոց ցեղասպանության հիշատակման արարողություն Վաշինգտոնում

Ապրիլի 24-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողություն: Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, հայկական կազմակերպություններն ու երիտասարդական կառույցները ցույց անցկացրին Թուրքիայի դեսպանի առանձնատան առջև, որից հետո ՀՀ դեսպանության բակում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:

09.04.2019 • Հայոց ցեղասպանության ոգեկոչման ամենամյա միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում

Ապրիլի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը` ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի անդամների ու Կոնգրեսի աշխատակիցների, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի, Ամերիկայի հայկական համագումարի ու ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ, ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության ոգեկոչման ամենամյա արարողությանը ԱՄՆ Սենատի «Հարտ» մասնաշենքում:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր