• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի Անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն ԱՄՆ Կոնգրեսում

21 սեպտեմբերի, 2016

Հայաստանի Հանրապետության անկա¬խության 25-ամյակի միջոցառումների շրջանակ¬ներում սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության կողմից ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպվել էր ընդունելություն՝ նվիրված հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունների զարգացմանն ուղղված Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամների 25 տարիների գործունեությանը:

Միջոցառմանը ներկա էր Սենատոր Ռոբերթ Մենենդեսը, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ` Ֆրենք Փալոնը, Ջեքի Սփիըրը, փոխնախագահներ` Ադամ Շիֆը, Դեյվիդ Թրոթը, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Աննա Իշյուն, Ջիմ Քոսթան, Ջուդի Չուն, Ամերիկայի Հայ դատի գրասենյակի, Ամերիկայի հայկական համագումարի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ելույթով հանդես եկան ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ` Ֆրենք Փալոնը, Ջեքի Սփիըրը, փոխհամանախագահներ` Դեյվիդ Թրոթը, Ադամ Շիֆը, ինպես նաև կոնգրեսակններ Ջուդի Չուն, Էդ Ռոյսը, Ջիմ Քոսթան, Բրեդ Շերմանը:

Դեսպան Հովհաննիսյանը երախտագիտություն հայտնեց Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներին տարիներ շարունակ երկու պետությունների ու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Հանձնախմբի համանախագահները դեսպան Հովհաննիսյանին հանձնեցին ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ ՀՀ Նախագահին ուղղված շնորհավորական ուղերձը: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: