• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայկական փառատոնի բացման արարողությունը

29 փետրվարի, 2020
Հայկական փառատոնի բացման արարողությունը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 29-ին Վաշինգտոնի Ֆրիըր (Freer Gallery) պատկերասրահում «Երախտիքի խոսք Փարաջանովին» միջոցառմամբ Վաշինգտոնում մեկնարկեց «Հայկական Ոդիսականը․ Նռան գույնը» աննախադեպ հայկական փառատոնը։ Միջոցառումների շարքը իրականացվում է Վաշինգտոնի PostClassical Ensemble-ի, Freer պատկերասրահի և Արվեստի ազգային պատկերասրահի հետ համագործակցաբար։
Մեկնարկը ազդարարվեց ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի բացման խոսքով։ Նա ընդգծեց, որ այս տարի նշանավորվում է հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակով և նշեց, որ, քաղաքական հարաբերություններին զուգահեռ, այս տարիների ընթացքում մենք նաև ականատեսն ենք մեր երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդմանը։ «Մշակույթը կամրջող օղակ է բոլոր մարդկանց համար՝ անկախ ծագումից և սերմանում է փոխըմբռնում, ներգրավվածություն և խաղաղություն»։
Դեսպան Ներսեսյանն իր խոսքում անդրադարձ կատարեց դարերի ընթացքում հայկական մշակույթի զարգացմանն ու վերափոխմանը և ընդգծեց «փառատոնի հերոսների»՝ Սայաթ Նովայի, Սերգեյ Փարաջանովի, Արամ Խաչատրյանի և Ռուբեն Մամուլյանի դերն ու ներդրումը։ Դեսպանը նշեց Ս․ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի բացառիկությունն ու դրա համամարդակային ուղերձը։
Փառատոնի մեկնարկի ընթացքում «Չորս գործողություն Սիրիայի համար» մուլտիմեդիա ներկայացմամբ հանդես եկավ հայտնի սիրիահայ նկարիչ Գևորգ Մուրադը։
Երկշաբաթյա փառատոնի ընթացքում ԱՄՆ մայրաքաղաքի մի շարք առաջատար թանգարաններում նախատեսվում են հայկական ֆիլմերի ցուցադրումներ և համերգաշարեր։ Փառատոնի գլխավոր միջոցառումը մարտի 4-ին Վաշինգտոնի ազգային տաճարում կայանալիք բացառիկ մուլտիմեդիա համերգն է։
Հայկական փառատոնի համանախագահողներն են ամերիկահայ հայտնի բարերարներ Ասո Դավիդյանն ու Նուբար Աֆեյանը, գլխավոր հովանավորը՝ Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամը, հիմնական կորպորատիվ հովանավորը՝ Ամերիա Բանկը։ Փառատոնի հովանավորներն են՝ Ամերիկայի հայկական համագումարը՝ ի դեմս նախագահ Քերոլին Մուգարի, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը, Հայ Օգնության Միությունը, Սրբուհի և Ջոն Կոնտե հիմնադրամը, Ձո և Ջոյս Փիլիպոսյան-Սթայնները, Վիգեն Փուչիկյանն ու Այրին Ռոթը, Թորոս Մանգասարյանը, Անի Սիմոնյան-Թոթան, Սուրեն Իսրաելյանը, Լինդա Շիրվանյանը, Հայկ Արիյանը, Նազարեթ Ֆեստեքջյանը, Րաֆֆի Մելքոնյանն ու Սևակ Փուչիկյանը, Սարգիս Ջեբեջյանը, Սուրեն Հակոբյանը, Վարդան Գրեգորյանը, Էդվարդ Ավեդիսյանը, Ռիտա Բալյանը, Ավադիս Աբրահամյանը, Ջեյքոբ Բուրնազյանը, ինչպես նաև Սաբինա և Ջոշուա Ջավիցները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: