• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Կովկասում ռազմագերիների հետ կապված ճգնաժամի կարգավորման համար կա ամերիկյան աջակցության կարիքը

08 ապրիլի, 2021

Ադրբեջանն ապօրինաբար պահում է 200 հայ ռազմագերու ու քաղաքացիական անձանց

 

Վերջին դարաշրջանում միջազգային հակամարտության առաջնային սկզբունքներից մեկը եղել է ակտիվ ռազմական գործողությունների դադարից հետո ռազմագերիների՝ խելամիտ ժամկետներում վերադարձը: Այս հանգամանքն է հանդիսանում  հարատև խաղաղության համար ցանկացած հույսի հիմնային տարրը, ուրույն մարդասիրական ստուգարք՝ ընդդեմ հակամարտությանն առնչվող ձեռքբերումներ ստանալու համար մարդկային կյանքերի պատանդառությունը որպես լծակ օգտագործելու պրակտիկայի:

Անցյալ աշնանը Արցախի (հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ) ժողովրդի դեմ Թուրքիայի անմիջական ներգրավվածությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծվեց 44 օրյա պատերազմը: Պատերազմի ավարտից անմիջապես հետո Հայաստանը հետևեց իր պարտավորություններին ու արագ ազատ արձակեց ադրբեջանցի բոլոր գերեվարված զինվորներին: Ինչևէ, հրադադարից գրեթե հինգ ամիս անց Ադրբեջանը դեռ անօրինաբար պահում է տարբեր գնահատականներով մոտ 200 հայ ռազմագերու և քաղաքացիական անձանց՝ մերժելով նրանց ազատ արձակել:

Այս գործելաոճը ոչ միայն հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, այլև չի համապատասխանում բարոյական նորմերին և խախտում է միջազգային իրավունքի, այդ թվում՝ մարդու իրավունքների սկզբունքները:

Բայդեն-Հարրիսի վարչակազմը իր հանձնառությունն է հայտնել վերահաստատել ամերիկյան առաջնորդությունը միջազգային իրավունքի, մարդու իրավունքների, ինչպես նաև ժողովրդավարությունների պաշտպանության հարցում, և մենք կարող ենք պնդել, որ սա հիանալի հնարավորություն է այս հանգամանքն ի ցույց դնելու համար:

Մինչ օրս միջազգային հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում ԱՄՆ Պետքարտուղարությունը և Կոնգրեսի անդամները բարձրաձայնել են խնդրի վերաբերյալ, սակայն Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել ու բացահայտ շահարկել հայ ռազմագերիների ու գերեվարված քաղաքացիականների հետ առնչվող հարցերը: Ինչևէ, Ադրբեջանի կողմից ստեղծված այլընտրանքային իրականությունը փշրվում էայն պահին, երբ ենթարկվում է առավել մարնակրկիտ դիտարկման:

  Քննարկենք վերջին պատերազմում Ադրբեջանի կողմից հնչեցվածի հակադրությունը իրականությանը: Նրանք հաստատակամորեն հերքում էին տեղեկություններն առ այն, որ Թուրքիան զինում ու Սիրիայից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի էր տեղափոխում հազարավոր օտարերկրացի զինյալների՝ Ադրբեջանի կողմից կռվելու համար: Այս հանգամանքի ստահոդությունը հաստատեցին բազմաթիվ աղբյուրներ, ներառյալ առաջատար լրատվականների ու մի շարք երկրնեերի կառավարություններ և հենց գերեվարված օտարեերկրացի ահաբեկիչ-զինյալներ: Ավելին, երբ Հայաստանն ու Արցախը ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի կողմից օգտագործվում են ամերիկյան F-16 օդանավերը՝ խախտելով Թուրքիային դրանց վաճառքի պայմանագրի դրույթները, թե Թուրքիան, թե Ադրբեջանը կեղծ որակեցին դրանք: Սրան հաջորդեց արբանյակային տեսապատկերները, որոնցում երևում էին ադրբեջանական ավիաբազաներում տեղակայված ամերիկյան արտադրության F-16-երը:

Այժմ անդրադառնաննք գրեթե 200 ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հարցին: Ամիսներ շարունակ Ադրբեջանը հերքել է սա և փորձում է օգտագործել միջազգային իրավունքի սողանցքները՝ պնդելու, որ ցանկացած ոք, ով դեռևս անազատության մեջ է, նա ահաբեկիչ է: Սրան հետևեց Human Rights Watch-ի սահմռկեցուցիչ զեկույցը՝ ի դերև հանելով ադրբեջանական սուտն ու ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքը: Վերադարձված սահմանափակ թվով ռազմագերիների հետ հարցազրույցում, վերջիններս հայտնել են կանոնավոր ծեծի, էլեկտրահարումների, հոգեբանական մշտական տանջանքների ու նվաստացման վերաբերյալ: Արտադատական սպանությունները, գլխատումները, կտտանքները, նվաստացումները և ադրբեջանական զինվորական անձնակազմի կողմից կանոնավոր կերպով իրականացված պատերազմական այլ հանցագործությունները ևս փաստագրավորվել են:

Հայկական ռազմագերիներին առնչվող ադրբեջանական կողմի հայտարարությունները, մասնավորապես կանխամտածված կերպով նրանց ոչ ճիշտ բնորոշումը բերում է մեզ այն եզրահանգման, որ մենք առերեվում ենք պատանդառման իրավիճակի: Մի կող թողնելով հայ ռազմագերիների ու նրանց ընտանիքների անհարկի տանջանքները, պետք է արձանագրել, որ այս գործելաոճը վտանգում է միջազգային իրավունքը, որը միտված է ամբողջ աշխարհում պաշտպանելու ռազմագերիներին: Օրինակ, 64 հայ զինվորները, որոնց Ադրբեջանն այսօր անվանում է ահաբեկիչ, գերեվարվել են, երբ նոյեմբերի 9-ի հրադադարից հետո  նրանք պաշտպանում էին Լեռնային Ղարաբաղի քաղաքացիականներին ադրբեջանական ռազմական հարձակումներից:

Սա վտանգավոր նախադեպ է՝ հաշվի առնելով, որ վտանգ է ներկայացնում բոլոր ռազմագերիների համար՝ թե ներկայիս, թե ապագայի: Միջազգային իրավունքը ռազմագերիների համար ապահովում է երկաթապատ պաշտպանություն, որը ողջ աշխարհում զինուժի կողմից վայելում է լայն աջակցության: Պատերազմի օրենքը ոչ միայն մեծապես ուղենշվում է մարդկության արժեքներով, այլ նաև հակամարտության մեջ ներգրավված մեր սեփական զինուժի անդամներին պաշտպանելու ցանկությամբ:   

 Հայաստանը երախտապարտ է Կոնգրեսի իր ընկերներին, ովքեր տեսել են այս խեղաթյուրումը, ինչպես որ կա: Ավելի վաղ այս ամիս, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեզը դատապարտեց հայ ռազմագերիների ապօրինի ձերբակալությունը Ադրբեջանի կողմից, և ավելի քան հարյուր անդամ նամակ-կոչով դիմել է Բայդեն-Հարրիս վարչակազմին՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա: Ի հավելումն, մարտի 16-ին Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է երկկուսակցական բանաձևի նախագիծ, որը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց: Եթե այս բանաձևն ընդունվի, այն ուղի կհարթի Միացյալ Նահանգների համար՝ օգնելու վերջ տալ այս անարդարությանը:

Ինպես վերջերս նշել է Կոնգրեսի Հայկական հարցերով երկկուսակցական հանձնախումբը,  որքան որ երկար տևի ռազմագերիների ազատ արձակման հետաձգումը, այնքան ավելի շատ Ադրբեջանը ցույց կտա իր անարգանքը մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի հանդեպ: Ավելին, որքան երկար թույլատրվի այս անարդարության շարունակականությունը, այնքան ավելի են աշխարհի բոլոր ռազմագերիները դառնում քիչ ապահով:

Վերջերս, աշխարհում ամերիկյան դերը բնորոշելիս, նախագահ Բայդենը շեշտադրումներ կատարեց դիվանագիտության մասին, որի արմատներում են Ամերիկյան ամենանվիրական ժողովրդավարական արժեքները, ինչպիսիք են  համաշխարհային իրավունքների պաշտպանությունը, օրենքի ուժի հարգումը, և յուրաքանչյուր անձի հանդեպ արժանապատիվ վերբերմունքը:   

Ոգեշնչող է, որ Պետքարտուղարությունն ընդունել ու իր խորը մտահոգությունն է հայտնել Human Rights Watch-ի կողմից ներկայացված մեղադրանքների առնչությամբ, սակայն ադրբեջանական անզիջողականությունն ավելի է խորանում: Հայերն իրենց երկար պատմության մեջ ողբերգության մասին առավել քան լավ գիտեն: Մենք կհաղթահարենք վերջին պատերազմի մեր վերքերը: Տվյալ գործընթացն արագացնելու, ինչպես նաև հարատև խաղաղության համար հիմք ստեղծելու համար մենք խնդրում ենք մեր ամերիկացի ընկերներին շարունակել արագ գործել՝ հայ ռազմագերիների ազատ արձակմանը հասնելու համար և խուսափել ամբողջ աշխարհում ռազմագերիների հետ կապված վտանգավոր նախադեպ ստեղծելուց:    

 

https://www.defenseone.com/ideas/2021/04/american-support-needed-resolve-pow-crisis-caucasus/173224/

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: