• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Մակունցն աշխատանքային այցով գտնվել է Միչիգան նահանգի Դետրոիտ, Էնն Արբոր և Դիըրբորն քաղաքներում

11 սեպտեմբերի, 2024
սեպտեմբերի 11-ին և 12-ին դեսպան Մակունցն աշխատանքային այցով գտնվել է Միչիգան նահանգի Դետրոիտ, Էնն Արբոր և Դիըրբորն քաղաքներում։ Դեսպանը քաղաքավարության հանդիպում է ունեցել Դետրոիտի քաղաքապետ Մայք Դագընի հետ, հանդիպել է Օքլանդի գործադիր Դեյվիդ Քաուլթերին և Օքլանդի տնտեսական զարգացման տնօրեն Ջեան Բրոդին։ Վերջիններս դեսպանին ներկայացրել են Տավուշի մարզի հետ հնարավոր տնտեսական համագործակցության գաղափարը, որին դեսպան Մակունցը պատրաստակամություն է հայտնել աջակցել։
Դիըրբորն քաղաքում դեսպանը հյուրընկալվել է Միչիգանի համալսարանի Դիըրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի կողմից։ Համալսարանում տեղի է ունեցել հանդիպում համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում դեսպանը համապարփակ ներկայացրել է հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ՀՀ անվտանգային իրավիճակին, ռազմագերիների և այլ պահվող անձանց առնչությամբ տարվող աշխատանքին, խաղաղության օրակարգին, սահմանազատման գործընթացին, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Շուրջ 2 ժամ տևած հարցուպատասխանի ընթացքում դեսպանն անդրադարձել է նաև այլ լրացուցիչ հարցերի։
Այցի երկրորդ օրը Էնն Արբոր քաղաքում դեսպանը հյուրընկալվել է Միչիգանի համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից։ Հանդիպմանը ներկա են եղել ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: