• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Յուտայի Առևտրի համաշխարհային կենտրոն, ինչպես նաև նահանգի խոշորագույն արդյունաբերական DoTerra ընկերության կենտրոնակայան

22 հունվարի, 2026
ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Յուտայի Առևտրի համաշխարհային կենտրոն, ինչպես նաև նահանգի խոշորագույն արդյունաբերական DoTerra ընկերության կենտրոնակայան
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԱՄՆ Յուտա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Յուտայի Առևտրի համաշխարհային կենտրոն, ինչպես նաև նահանգի խոշորագույն արդյունաբերական DoTerra ընկերության կենտրոնակայան։
 
Առևտրի համաշխարհային կենտրոնում դեսպան Մկրտչյանը հանդիպել է կենտրոնի նախագահ և գործադիր տնօրեն Ջոնաթան Ֆրիդմանին։ Հանդիպմանը ներկա էին նաև Ստերլինգ հիմնադրամի գործադիր տնօրեն Մայլս Հենսենը և ձեռներեց, պրոֆեսոր Փոլ Ահլսթրոմը։ Հանդիպմանը դեսպանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ վերջին տնտեսական և քաղաքական զարգացումները։ Ջ. Ֆրիդմանը ընդգծել է, որ Յուտան լավագույն նահանգներից մեկն է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության համար։
 
Հանդիպման ավարտին կողմերը ընդգծել են համագործակցությանն ուղղված կոնկրետ քայլերի իրականացման հանձնառությունը։
 
DoTerra-ի կենտրոնակայանում դեսպանը հանդիպում է ունեցել հիմնադիր նախագահ և գործադիր տնօրեն Դեյվիդ Ստերլինգի հետ։ Քննարկվել են համագործակցության հնարավոր ոլորտներն ու ուղղությունները։ Դեսպանը շրջայց է կատարել կենտրոնակայանում և ծանոթացել ընկերության գործունեությանը։ Հանդիպման ավարտին դեսպանը շնորհակալություն է հայտնել Դ. Ստերլինգի կողմից հիմնադրված Ստերլինգ հիմնադրամի՝ ՀՀ-ում իրականացվող ավելի քան 15 ծրագրերի համար։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: