• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին անդրադարձել է Դեյվիդ Ֆոգելը

16 մարտի, 2026
Փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին անդրադարձել է ԱՄՆ առևտրի քարտուղարի տեղակալ, ԱՄՆ Առևտրի քարտուղարության Միացյալ Նահանգների և արտաքին առևտրային ծառայության՝ միջազգային առևտրի ադմինիստրացիայի (ITA) հարցերով գլխավոր տնօրեն Դեյվիդ Ֆոգելը:
 
Ամերիկյան կառավարության պաշտոնական trade.gov կայքում վերջինս ընդգծել է արդյունաբերության ոլորտում գործընկերների հետ աշխատելու պատրաստակամությունը՝ ներդրումները և առևտուրը խթանելու նպատակով։
 
«…Հիմնվելով փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարած վերջին այցի վրա՝ Առևտրի նախարարությունը կշարունակի համագործակցել արդյունաբերության և տարածաշրջանային գործընկերների հետ՝ աջակցելու փոխշահավետ առևտրի և ներդրումային հնարավորությունների զարգացմանն ամբողջ տարածաշրջանում»։
Նույն հարթակում հրապարակվել է նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի հետևյալ մեջբերումը.
 
«2025 թվականի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփը միջնորդեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության հաստատմանը՝ ներկայացնելով Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղին (TRIPP)՝ որպես Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մաս։ Այս կարևոր նախաձեռնությունը բացում է հաղորդակցության, առևտրի և փոխկապակցվածության նոր ուղիներ՝ նպաստելով կայունությանը, աճին և բարգավաճմանն ամբողջ Հարավային Կովկասում և դրանից դուրս՝ դեպի Կենտրոնական Ասիա և Եվրոպա։ Փոխնախագահ Վենսի՝ 2026 թվականի փետրվարին կատարած այցն առաջ մղեց TRIPP-ի իրականացման գործընթացը և պայմանավորվածությունները արհեստական բանականության, կիսահաղորդիչների, էներգետիկայի, պաշտպանության և կարողությունների զարգացման ոլորտներում՝ ներկայացնելով բազմամիլիարդ դոլարների նախագծեր արհեստական բանականության և միջուկային էներգետիկայի ոլորտներում։ Քանի որ Հայաստանն արագորեն ձևավորվում է որպես արհեստական բանականության տարածաշրջանային կենտրոն և ԱՄՆ-ի կարևոր գործընկեր, TRIPP-ը տարածաշրջանը դիրքավորում է տնտեսական բարգավաճման, նորարարության և աննախադեպ հնարավորությունների առաջնագծում»։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: