• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Վաշինգտոն

15 նոյեմբերի, 2019
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Վաշինգտոն
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 12-15-ը աշխատանքային այցով Վաշինգտոնում էր գտնվում ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գլխավորած պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում էին ԱԺ նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը։
Այցի առաջին օրը պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալլոնի հետ։ Հանդիպման ընթացքում հայկական կողմն իր երախտագիտությունն է հայտել կոնգրեսականին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Ներկայացուցիչների պալատի կողմից 296 բանաձևի ընդունման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։
Կողմերը քննարկել են երկու պետությունների օրենսդիր մարմինների միջև հետագա համագործակցության խորացման վերաբերյալ մի շարք հարցեր՝ դրանց հետագա ինստիտուցիոնալիզացման համատեքստում։ Անդրադարձել են կոնգրեսականի՝ վերջերս Հայաստան և Արցախ կատարած այցերին և այդ ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։
Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի և առևտրի հանձնաժողովի հեռահաղորդակցության և տեխնոլոգիայի ենթահանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Ալեքս Հոյեն-Սարիքի, ինչպես նաև Հաղորդակցության դաշնային հանձնաժողովի հանձնակատարներ Ջեսիկա Ռոզենվորսելի և Ջոֆրի Սթարքսի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել է ազատ մամուլի, օբյեկտիվ լրատվության և կիբերանվտանգությանն առնչվող հարցեր, հայկական կողմը ներկայացրել է կեղծ լուրերի տարածման հետ կապված մարտահրավերները։
Պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության /USAID/ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքս Սոկոլովսկու հետ։ Հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից որդեգրած բարեփոխումների օրակարգը ուղղված՝ ժողովրդավարության ամրապնդմանը, դատական համակարգի բարելավմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և այդ ուղղություններով ԱԺ կողմից մշակվող օրենսդրական փաթեթները։ Քննարկվել է վերոնշյալ բարեփոխումների իրականացման նպատակով ԱՄՆ ներգրավվածության և աջակցության տրամադրման հնարավորությունները։
Այնուհետև պատվիրակությունը հանդիպել է կոնգրեսական Ջիմ Լանգևինի հետ։ Վերջինիս հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ ԱԺ և ԱՄՆ Կոնգրեսի միջև գործակցության առավել ընդլայնմանն ու խորացմանը։ Կոնգրեսական Լանգևինը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ամերիկյան համագործակցության զարգացմանը միտված ծրագրերին։
Այցի երկրորդ օրը հանդիպումներ են կայացել մի շարք սենատորների, ինչպես նաև որոշ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։
Սենատորներ Ջեք Ռիդի և Էդվարդ Մարքիի հետ հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանում իրականացվող բարեփոխումները և դրանց իրականացման ուղղությամբ ԱԺ կողմից մշակվող օրենսդրական փաթեթները։ Անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքականությանը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի շուրջ զարգացումներին։
Պատվիրակությունը հանդիպել է «House Democracy Partnership» երկկուսակցական հանձնաժողովի նախագահ կոնգրեսականներ Դեյվիդ Փրայսի և համանախագահ Վերն Բյուքենոնի հետ։ Հանդիպման ընթացքում հայկական կողմը կարևորել է 2018թ. Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո հայ֊-ամերիկյան հարաբերությունները ռազմավարական երկխոսության մակարդակի բարձրացման հանգամանքը և այդ շրջանակներում փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը։ Կողմերը խոսել են «House Democracy Partnership»֊ի շրջանակներում ՀՀ ԱԺ և ԱՄՆ Կոնգրեսի միջև ինստիտուցիոնալ համագործակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ։
Այնուհետև պատվիրակությունը հանդիպում է ունեցել «Միջազգային հանրապետական ինստիտուտ»-ի (IRI) փորձագետների նախագահ Դանիել Թվինինգի և Եվրասիայի տարածաշրջանի տնօրեն Ստեֆն Նիքսի հետ։ Քննարկվել են IRI֊ի կողմից Հայաստանում իրականացնող սոցհարցումների արդյունքները, դրանց կարևորությունը և դերակատարումը բարեփոխումների իրագործման համատեքստում, կարևորվել է ինստիտուտների զարգացման և դրանց դերակատարության բարձրացման անհրաժեշտությունը։
Օրվա ավարտին ՀՀ պատվիրակությունը ներկա է գտնվել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի և «Բաց աշխարհ» առաջնորդության կենտրոնի կողմից Կոնգրեսում կազմակերպած ընդունելությանը, որտեղ ելույթներով հանդես են եկել հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալլոնը, հանձնախմբի անդամներ Ջուդի Չուն, Աննա Էշուն, Բրեդ Շերմանը, Դեյվիդ Փրայսը, Փոլ Տոնկոն։ Կոնգրեսականներ Ֆ.Փալլոնը և Զուդի Չուն կիսվել են վերջերս Հայաստան և Արցախ կատարած այցերի մասին իրենց տպավորություններով, ինչպես նաև վերահաստատել իրենց հանձնառությունը աջակցելու հայկական խնդիրների համապարփակ ներկայացմանը Կոնգրեսում։
Միջոցառմանը ելույթով հանդես են եկել ԱՄՆ֊ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը և հայ֊ամերիկյան բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը։
Այցի հաջորդ օրը պատվիրակությունը հանդիպել է Ամերիկայի հրեական կոնգրեսի /AJC/ ղեկավարության հետ։ Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանձևի ընդունման կապակցությամբ AJC կողմից կատարված հայտարարության կապակցությամբ։ Քննարկվել է հնարավոր համագործակցության մի շարք հարցեր։
ՀՀ ԱԺ պատվիրակությունը «German Marshall Fund» և «American Foreign Policy Council» վերլուծական և հետազոտական կենտրոններում հանդես է եկել ելույթներով և մասնակցել է քննարկումների։ Լ.Մակունցն իր ելույթի ժամանակ ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարում, անկախ և վստահելի դատական համակարգ ստեղծելու ուղղությամբ, ինչպես նաև անդրադարձ է կատարվել արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերին։ Հանդիպման ավարտին հաջորդել է հարցուպատասխան՝ ՀՀ֊ԵՄ, ՀՀ֊ՌԴ հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև ՀՀ ներքին քաղաքականության վերաբերյալ։
Պատվիրակության հաջորդ հանդիպումները կայացել են կոնգրեսականներ Քրիս Սմիթի և Դեյվիդ Սիսիլինի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել է մի շարք ոլորտներում հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր։
ՀՀ-ԱՄՆ պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Լ.Մակունցը առանձին հանդիպում է ունեցել սենատոր Բոբ Մենենդեսի հետ։ Հանդիպմանը Լ.Մակունցը ներկայացրել է Հայաստանում ընթացող բարփոխումները և ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցության օրակարգը։ Պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Մենենդեսին Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր կողմից հեղինակած բանաձևի համար և հույս հայտնել, որ բանաձևը կընդունվի նաև Սենատի կողմից։
Այցի վերջին օրը պատվիրակությունը հանդիպել է ՀՀ–ում ԱՄՆ նախկին դեսպաններ Զոն Հեֆերնի, Զոն Էվանսի և Մայքլ Լեմոնի։ Դեսպանները դրվատանքով են խոսել Հայաստանում հեղափոխությունից հետո իրականացվող բարեփոխումների և դրանց ուղղությամբ ձեռնարկվող հետագա քայլերի մասին։
Այցի վերջին հանդիպումները կայացել են ԱՄՆ պետքարտուղարությունում, որտեղ պատվիրակության անդամները առանձին հանդիպումներ են ունեցել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի և ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի փոխտեղակալ Ալան Փերսելի հետ։
Հանդիպումների ընթացքում պատվիրակության անդամները ներկայացրել են հետհեղափոխական շրջանում ՀՀ կառավարության և ԱԺ որդեգրած բարեփոխումները և դրանց ազդեցությունը Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացման համար։
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Ամերիկայի հայկական համագումարի և Ամերիկայի հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: