• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Մայիսի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը բացեց իր դռները հազարավոր այցելուների առջև՝ «Events DC's Around the World Embassy Tour» ծրագրի շրջանակներում

03 մայիսի, 2025
Մայիսի 3-ին, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը բացեց իր դռները հազարավոր այցելուների առջև «Events DC's Around the World Embassy Tour» ծրագրի շրջանակներում՝ կազմակերպելով մի շարք միջոցառումներ, որոնք ներկայացնում էին հայկական մշակույթն ու ժառանգությունը։
 
Միջոցառումների շրջանակում դեսպանությունում ներկայացվեցին հայկական ազգագրական պարեր՝ «Գևորգյան» պարային ակադեմիայի կողմից, հայազգի աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Արամի ստեղծագործությունների ցուցադրություն, հայկական գորգերի և նկարների ցուցադրություն, ինչպես նաև հայկական ուտեստների և կոնյակի համտես։
 
Միջոցառմանը ներկա էին Ֆլորիդայում ՀՀ պատվո հյուպատոս Մայքլ Արամը, Չիկագոյում ՀՀ պատվո հյուպատոս Օսկար Թաթոսյանը, «Itaberco» ընկերության հիմնադիր Բորիս Ղազարյանը, «Գևորգյան» պարային ակադեմիայի ղեկավար Վարդան Գևորգյանը, նկարչուհի Կարինե Դուլյանը։
 
«Գևորգյան» պարային ակադեմիան հանդես եկավ հայկական ժողովրդական պարերի կատարումներով, այդ թվում՝ «Քոչարի», «Յարխուշտա» և «Վերվերի»։ Այցելուներին դեսպանությունում դիմավորում էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: