• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Սարգսյանի հանդիպումներն ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարների հետ

16 հուլիսի, 2014

Վաշինգտոնում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպումներ ունեցավ Վաշինգտոնում գործող ամերիկահայ լոբբիստական առաջատար կազմակերպությունների՝ Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբի և Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարների հետ:

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբի ներկայացուցիչ Կարո Արմենյանի, Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբի նախագահ Քեն Խաչիկյանի, Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանի և Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունու հետ հանդիպումների ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգին, Հայաստան-Սփյուռք կապերի հետագա ամրապնդմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը և ամերիկահայ համայնքին հուզող հարցերի լայն շրջանակի:

Հանդիպումների ընթացքում փոխադարձ պատրաստակամություն հայտնվեց` շարունակելու հետագա համագործակցությունը:  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: