• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ներկայացուցիչների պալատի հայանպաստ խմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փըլոնի գործունեության 15-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Վաշինգտոնում

30 հնս, 2025

Փետրվարի 22-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանության ընդունելությունների սրահում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայանպաստ խմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փըլոնի գործունեության 15-ամյա տարելիցին, ինչի առիթով նրան հանձնվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված Պատվո շքանշանը:

Դեսպան Մարգարյանն իր ողջույնի ելույթում, մասնավորապես, նշեց, որ ՀՀ Նախագահի կողմից շնորհված բարձր պարգեւը կոնգրեսական Ֆրենկ Փըլոնի
15-ամյա անձնվեր աշխատանքի գնահատանքի արտահայտությունն է` ի շահ հայ-ամերիկյան բարեկամության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի, ԱՄՆ Կոնգրեսում հետեւողական հայանպաստ գործունեության եւ հայ ժողովրդի խնդիրները միջազգային հանրությանն անաչառ ներկայացնելու: Այս բարձր շքանշանը արտահայտում է նաեւ ամերիկահայության վերաբերմունքը` հանդեպ կոնգրեսականի եւ նրա 15-ամյա վաստակի:

Այնուհետեւ կոնգրեսական Փըլոնին ողջունեցին եւ շնորհավորանքի խոսքեր ուղղեցին ԱՄՆ-ում ԼՂ ներկայացուցիչը, ԱՄՆ Հայ Դատի եւ Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրենները:

Վերջում հանդես եկավ կոնգրեսական Փըլոնը եւ երախտագիտության խոսքն ուղղեց ՀՀ Նախագահին իր գործունեության բարձր գնահատականի համար: Կոնգրեսականը նաեւ իր շնորհակալական խոսքն ուղղեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին, ինչպես նաեւ ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարներին դրվատանքի խոսքերի եւ տարիների սերտ համագործակցության համար: Նա հայտարարեց, որ առաջիկայում նույնպես ինքը շարունակելու է իր ակտիվ գործունեությունը Հայաստանի Հանրապետությանը, Լեռնային Ղարաբաղին եւ հայ ժողովրդին հուզող հարցերում հաջողության հասնելու համար:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: