• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի անկախության 20 ամյակին նվիրված միջոցառումների շարք ԱՄՆ քաղաքներում

30 հնս, 2025

 Ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքի մեկնարկի` մարտի 11-ին Բոստոնում, մարտի 12-ին Նյու Ջերսիում եւ մարտի 13-ին Վաշինգտոնում տեղի ունեցան առաջին համայնքային միջոցառումները: Միջոցառումները, որոնք ուղեկցվում էին տոնական համերգներով, կազմակերպվել էին Համազգային Հայ կրթական եւ մշակութային միության կողմից:

Մարտի 12-ին Նյու Ջերսիում կազմակերպված տոնական երեկոյի ընթացքում ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանը, ով, ողջունելով ու շնորհավորելով անկախության հոբելյանական տարեթվին նվիրված երեկոյի մասնակիցներին, նշել է, որ այսօր Հայաստանը բռնել է վերելքի ու զարգացման ճանապարհը` չնայած իր հարեւանների կողմից շարունակվող անօրինական շրջափակմանը, Արցախի ու Ադրբեջանի միջեւ շփման գծում հաճախակի դարձած զինադադարի խախտումներին ու ահաբեկչական սադրիչ գործողություններին, որոնք չեն կարող Հայաստանին շեղել իրավական պետության ու քաղաքացիական հասարակության ամրապնդմանն ուղղված իր նպատակներից:

Ելույթ ունենալով Վաշինգտոնում կազմակերպված բազմամարդ միջոցառմանը` ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը ընդգծեց, որ մեր ազգային միասնությունը, Հայաստանի անկախ պետականության շուրջ ողջ ազգի համախմբվածությանը լավագույն երաշխիքն են հասնելու մեր ազգային իղձերի իրականացմանը:

Հանդիսավոր մասից հետո շնորհաշատ հայ երիտասարդ երաժիշտները (“Element Band”) հանդես եկան հայկական ժողովրդական երգերի իրենց ուրույն մեկնաբանությամբ` երգերին հաղորդելով ժամանակակից շունչ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: