• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ ԱՄՆ-ում

24 ապրիլի, 2011

Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման եւ ծաղկեպսակների զետեղման արարողություն` նվիրված Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին:

Վաշինգտոնի եւ շրջակա նահանգների հայ համայնքի բոլոր թեւերը ներկայացնող հարյուրավոր անդամների մասնակցությամբ Վաշինգտոնի Սուրբ Մարիամ Աստվածածին եւ Սուրբ Խաչ եկեղեցիների հոգեւոր հայրերը մատուցեցին պատարագ` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Ելույթով հանդես եկավ դեսպան Թաթուլ Մարգարյանը, որն իր խոսքում մասնավորաբար նշեց, որ տարին նշանավորվեց ցեղասպանության ճանաչման գործում նոր նվաճումներով իրավական դաշտում. Կալիֆոռնիայի եւ Մասաչուսեթսի նահանգային դատարանների որոշումները լուրջ հարված էին թուրքական ժխտողականությունը: Դեսպանն ընդգծեց, որ ցեղասպանության ժխտողականությունը ցեղասպանության հանցագործության շարունակությունն է, եւ այն դատապարտված է:

Դեսպան Մարգարյանը շնորհավորեց ներկաներին Սուրբ Զատիկի եւ Հարության տոնի կապակցությամբ` ընդգծելով անսասան եւ անկոտրում հավատքի դերը անցյալի արհավիրքների հաղթահարման եւ պատմական արդարության վերականգնման համար մղվող պայքարի գործում: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: