• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ըստ Տնտեսական ազատության 2013թ. ինդեքսի՝ Հայաստանի ցուցանիշը հերթական անգամ բարձր է եվրոպական միջին ցուցանիշից

19 փետրվարի, 2013

2013թ. փետրվարի 19-ին Heritage հիմնադրամը եւ The Wall Street Journal-ը հրապարակեցին աշխարհում տնտեսական ազատության եւ ներդրումային միջավայրի համատեղ ուսումնասիրությունը, որը հայտնի է որպես Տնտեսական ազատության ինդեքս:

Հայաստանը 177 երկրների շարքում զբաղեցնում է 38-րդ տեղը, ինչը բարձր է համաշխարհային եւ եվրոպական միջին ցուցանիշից: Տնտեսական ազատության ինդեքսի՝ Հայաստանին վերաբերող հատվածում, մասնավորապես, նշվում է, որ «Հայաստանի տնտեսական ազատության ցուցանիշը 69.4 է, որը վերջինիս վերագրում է ամենաազատ տնտեսության 38-րդ տեղը 2013 Ինդեքսում: Անցած տարվա համեմատ երկրի ընդհանուր ցուցանիշը բարելավվել է 0.6 միավորով: Հայաստանը զբաղեցնում է 17-րդ տեղը եվրոպական տարածաշրջանի 43 երկրների շարքում, որը բարձր է համաշխարհային միջին ցուցանիշից: Տնտեսական հիմքի նշանակալի դիվերսիֆիկացման հիման վրա մեծացրել է Հայաստանի տնտեսական դինամիկան, իսկ տասնամյակի տնտեսական ամուր զարգացումը նպաստել է աղքատության եւ գործազրկության ցուցանիշների կրճատմանը»:

Հատկանշական է, որ Հայաստանի տնտեսական ազատության ցուցանիշը նշանակալիորեն բարձր է ԱՊՀ երկրների ցուցանիշներից:

Տնտեսական ազատության ցուցանիշի Հայաստանին վերաբերող հատվածը հասանելի է այստեղ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: