• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Սումգայիթի ոճրագործության 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Վաշինգտոնում

03 մարտի, 2013

Սումգայիթի ոճրագործության 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարքում մարտի 3-ին Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության եւ ԼՂՀ ներկայացուցչության հովանու ներքո մատուցվեց պատարագ եւ տեղի ունեցավ հիշատակի միջոցառում` նվիրված անմեղ զոհերի հիշատակին: Միջոցառմանը մասնակցում էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության եւ ԼՂՀ ներկայացուցչության աշխատակիցներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հոր պատգամից հետ ելույթներով հանդես եկան ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը եւ ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, որոնք իրենց խոսքում, մասնավորապես, ընդգծեցին Ադրբեջանի կողմից Սումգայիթում եւ այլ բնակավայրերում հայերի դեմ իրականացված ոճրագործությունների ոգեկոչման արարողությունների կարեւորությունը Սփյուռքում, հատկապես Ադրբեջանի՝ պատմության վերանայման ուղղությամբ Վաշինգտոնում եւ այլ մայրաքաղաքներում սանձազերծված քարոզչության ֆոնին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: