• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հանդիսավոր ընդունելություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում

04 դեկտեմբերի, 2013

Դեկտեմբերի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ համայնքային ընդունելություն, որի պատվավոր հյուրն էր այցով Վաշինգտոնում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը:

Հյուրերին ուղղված իր խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը բարձր գնահատեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների այցելություններն ԱՄՆ եւ հանդիպումները երկրի օրենսդիր եւ գործադիր մարմինների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա նշեց, որ տակավին անցյալ շաբաթ այցով ԱՄՆ-ում էր գտնվում ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, իսկ այս շաբաթ Վաշինգտոնում է ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը: Դեսպան Մարգարյանի խոսքերով՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ եւ ակտիվ ու արդյունավետ համագործակցությամբ միայն հնարավոր կլինի չեզոքացնել Ադրբեջանի կողմից սանձազերծված հակահայկական քարոզչությունը եւ միջազգային հանրությանը ներկայացնել ժողովրդավարական արժեքների հիման վրա զարգացող անկախ Արցախը:

Ընդունելության ժամանակ ընդարձակ ելույթով հանդես եկավ ԼՂՀ Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, որը, մասնավորապես, արժեվորեց Սփյուռքի մշտական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն ինչպես տնտեսական կյանքում, այնպես էլ քաղաքական հարթակում, բարձր գնահատեց ամերիկահայ համայնքային կառույցների համակարգված գործունեությունը՝ ի բարօրություն Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների:

Ելույթներից հետո Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության գործում ներդրած մեծ ավանդի, ինչպես նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար ամերիկահայ գործիչներ Անի Հարոյանը, Աննա Աստվածատրյան-Տուրկոտը, Ջիմ Կալուստյանը, Պիտեր Քութուջյանը եւ Վազգեն Քալտաքջյանը պարգեւատրվեցին Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեդալներով:

Միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ կոնգրեսականներ, Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր այրեր, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության եւ ԼՂՀ ներկայացուցչության աշխատակիցներ, հայ համայնքային կառույցների ղեկավարներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ: 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: