• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Կաթողիկոսն այցելեց Վաշինգտոնում ՀՀ դեսպանություն

12 սեպտեմբերի, 2014

Միջին Արեւելքի ճգնաժամին եւ հատկապես քրիստոնեա համայնքների խնդիրներին վերաբերող միջազգային համագումարին մասնակցելու նպատակով Վաշինգտոնում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը ԱՄՆ Արեւլյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Օշական Արք. Չոլոյանի, Կաթողիկոսարանի Միջագզային հարաբերությունների վարիչ Գերպ. Տ. Հուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսյանի եւ Ազգային Կենտրոնական Վարչության անդամ Տրդատ Մանկիկյանի ուղեկցույթմաբ սեպտեմբերի 12-ին այցելեց Վաշինգտոնում ՀՀ դեսպանություն, որտեղ հանդիպում ունեցավ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի եւ դեսպանության աշխատակազմի հետ:

Վեհափար Հոր եւ դեսպան Սարգսյանի առանձնազրույցի ընթացքում Արամ Ա Կաթողիկոսը ներկայացրեց համագումարի աշխատանքները եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ ունեցած հանդիպման մանրամասները:

Առանձնազրույցին հետեւած ընդլայնված հանդիպմանը, որին ներկա էին նաեւ ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, համայնքային կառույցների ղեկավարներ եւ երկու թեմերի հոգեւոր առաջնորդներ, դեսպան Սարգսյանը ողջունեց Արամ Ա. Կաթողիկոսի այցելությունը ՀՀ դեսպանություն՝ հիշեցնելով, որ դեսպանատունը փոքրիկ Հայաստան է ամերիկյան հողի վրա, եւ դեսպանատան կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները Միացյալ նահանգներում Հայաստանը լիարժեքորեն ներկայացնելու եւ երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերն առավել զարգացնելու ուղղությամբ: Դեսպան Սարգսյանը շեշտեց եկեղեցու դերը Հայաստանի հզորացման գործում:

Իր խոսքում ԼՂՀ ներկայացուցչ Ռոբերտ Ավետիսյանը, անդրադառնալով վերջերս Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներին, ընդգծեց Ղարաբաղի բանակի եւ ժողովրդի ամուր կամքը եւ հայրենասիրությունը՝ Ադրբեջանի կողմից ներթափանցման ցանկացած փորձի դիմագրավելու հարցում:

Իր խոսքում Արամ Ա. Կաթողիկոսը, նախեւառաջ, իր ուրախությունը հայտնեց Հայաստանի դեսպանատանը իրեն ընդունելու համար, որը միշտ կմնա եւ պետք է մնա մեր ժողովրդի զավակների գուրգուրանքի եւ զորակցության առարկան: Կաթողիկոսը ողջունեց դեսպան Տիգրան Սարգսյանի նշանակումը՝ մաղթելով, որ իր ունեցած մասնագիտությամբ, ինչպես նաեւ վարչապետության ընթացքում ձեռք բերած իր փորձքառությամբ կարեւոր նպաստ պետք է բերի Հայաստանի եւ ԱՄՆ դիվանագիտական հարաբերություններում: Նորին Սրբությունը նաեւ անդրադարձավ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին եւ առաջիկա շաբաթ Հայաստանի մեջ կայանալիք Հայաստան-Սփյուռք համաժողովին՝ շեշտելով, որ նման նախաձեռնություններ առիթ պետք է դառնան մեր ժողովրդի միասնականության ամրապնդման համար:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: