• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայկական պատմական հուշարձանների թվայնացման ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառում ՀՀ դեսպանությունում

08 հոկտեմբերի, 2014

Հոկտեմբերի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի հովանու ներքո «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը «ՍայԱրք» (CyArk) միջազգային մշակութային ժառանգության թվայնացման պահպանման ոչ կառավարական կազմակերպության հետ համատեղ անցկացրեց միջոցառում, որը նվիրված էր «CyArk’s 500 Challenge» նախաձեռնության մեկնարկին:

Նախաձեռնությունը հետապնդելու է երկու հիմնական նպատակ: Նախ՝ «ՍայԱրկ»-ի մասնագետները «Թումո» կենտրոնի ուսանողներին սովորեցնելու են ճարտարապետական կոթողների թվայնացման լազերային նոր տեխնոլոգիաներ: Այնուհետև՝ այդ երկու կառույցները համատեղ իրականացնելու են հայկական պատմական 500 հուշարձանի թվային փաստաթղթավորումը: Արդյունքում ստեղծվելու են այդ կոթողների 3D մոդելներները, որոնք պահվելու են համացանցում՝ ինտերակտիվ կերպով առցանց գործող համապատասխան կայքում:

«CyArk’s 500 Challenge»-ը միջազգային նախաձեռնություն է: Սակայն այն առաջինը իրականացվելու է Հայաստանում:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը՝ համոզմունք հայտնելով, որ երիտասարդության կրթության գործում նոր տեխնոլոգիաների ներդնումը մեր երկրի ապագայի հրամայականներից է:

Նախաձեռնության մեկնարկին նվիրված միջոցառմանը հավաքված հյուրերի առջև ելույթով հանդես եկան «Թումո» կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը, ինչպես նաև «Թումո»-ի և «ՍայԱրք»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Քեթրին Սարաֆյանը, որը նաև օսկարակիր «Խիզախ սիրտը» լիամետրաժ մուլտֆիլմի հայազգի պրոդյուսերն է: Հյուրերին ողջունեց և նախաձեռնության մասին ելույթով հանդես եկավ դեսպանորդ Հրաչյա Թաշչյանը՝ նշելով, մասնավորապես, որ նախաձեռնությունն ունի կրթական, մշակութային և տնտեսական կարևոր տարրեր:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: