• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Վաշինգտոնում

11 հոկտեմբերի, 2014

Հոկտեմբերի տասին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը, տնտեսական կապերի զարգացմանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցրեր: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին հայանպաստ գործունեության համար և կարևորել նրանց դերը հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործում:

Նույն օրը Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի հոլանդական խմբի տնօրեն Ֆրենկ Հիմսկերկի հետ: Վարչապետը բարձր է գնահատել ՀԲ-ի դերը և աջակցությունը Հայաստանում բարեփոխումների իրականացման գործում և համոզմունք հայտնել, որ համագործակցությունը էլ ավելի կզարգանա և կխորանա:

Ֆրենկ Հիմսկերկը կարևորել է Հայաստանի հետ Համաշխարհային բանկի արդյունավետ փոխգործակցության շարունակականությունը և շեշտել, որ այսուհետ ևս ՀԲ-ն կաջակցի մեր երկրում ընթացող բարեփոխումներին, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանը, ներդրումների խթանմանը, աղքատության նվազեցմանը, աշխատատեղերի ստեղծմանը:

Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և հետագա համագործակցությանը վերաբերող բազմաթիվ հարցեր:
Վաշինգտոնում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել նաև Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի արտաքին, ներքին քաղաքականությանը, տնտեսության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: