• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի հանդիպումը Եվրոպայի եւ Ասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինի հետ

14 հոկտեմբերի, 2014

Հոկտեմբերի 14-ին ԱՄՆ ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի եւ Ասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինի հետ:

Շնորհավորելով Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Էրիկ Ռուբինը համոզմունք հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ նպաստելու է հայ-ամերիկյան հարաբերությունների առավել զարգացմանն ու ընդլայնմանը: Դեսպան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի ու բարեմաղթանքների համար եւ վստահեցրեց, որ անելու է հնարավորինս ամեն ինչ երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձան հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի բոլոր հիմնական հարցերին: Մասնավորապես, կողմերը փոխադարձ գոհունակություն հայտնեցին երկկողմ ռազմական համագործակցության ընթացքով եւ Հայաստանի մասնակցությամբ միջազգային խաղաղապահ գործողություններին: Խոսվեց նաեւ երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման հեռանկարների մասին: Հայկական կողմն ընդգծեց, որ շահագրգռված է տվյալ ոլորտում հարաբերությունների հետագա կատարելագործմամբ: Տվյալ ոլորտում առաջընթաց ապահովելու տեսանկյունից ընդգծվեց «TIFA» (առեւտրի եւ ներդրումների մասին շրջանակային համաձայնագիր) եւ երկակի հարկումից ազատելու համաձայնագրերի ստորագրման կարեւորությունը:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում ԼՂՀ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Այս համատեքստում ամերիկյան կողմն ընդգծեց, որ շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման նպատակով:

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումներին՝ ամերիկյան կողմը հավաստիացրեց, որ մշտապես աջակցելու է ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը եւ պետական կառավարման համակարգի կատարելագործմանն ուղղված ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումներին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: