• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Սուրբ Խաչ Հայ առաքելական եկեղեցու հիմնադրման 50-ամյակին նվիրված տոնական արարողություն

09 նոյեմբերի, 2014

 Վաշինգտոնի Սուրբ Խաչ Հայ առաքելական եկեղեցու հիմնադրման եւ օծման 50-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում նոյեմբերի 9-ին մատուցվեց պատարագ Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արեւելյան թեմի առաջնորդ Օշական Արքեպիսկոպոս Չոլոյանի կողմից:

Արարողության ավարտին Արքեպիսկոպոս Չոլոյանը օծեց եկեղեցու բակում զետեղված խաչքարը, որը հանդիսանում է Նախիջեւանում ադրբեջանական զորքերի կողմից ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակը: Իր ուղերձում Սրբազան Հայրը նշեց, որ այս խաչքարը պետք է լինի ոչ միայն մեր ժողովրդի դժվարություններով լի պատմության, այլեւ նրա վերածնունդի, հաղթանակի եւ բարգավաճման վկան:

Նույն օրը` երեկոյան, տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն, որի ընթացքում ելույթներով հանդես եկան ԱՄՆ արեւելյան թեմի առաջնորդ Օշական Արքեպիսկոպոս Չոլոյանը, ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Ազգային Կենտրոնական Վարչության անդամ Տրդատ Մանկիկյանը, Սուրբ Խաչ Հայ առաքելական եկեղեցու հովիվ Սարգիս Ակտավուքյանը, ծխական խորհրդի նախագահ Զարեհ Սողոմոնյանը եւ այլոք: Բոլորի կողմից բարձր գնահատվեց Վաշինգտոնի շրջանի հայ համայնքային կյանքում Սուրբ Խաչ եկեղեցու ունեցած նշանակալից դերը եւ հայապահպանության գործում այդ հոգեւոր կառույցի սպասավորների կողմից ցուցաբերված մեծ նվիրումն ու իրականացվող աշխատանքը:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանն իր ուղերձում, որը ներկայացվեց ՀՀ դեսպանության դեսպանորդ Հրաչյա Թաշչյանի կողմից, շնորհավորեց միջոցառման մասնակիցներին Սուրբ Խաչ Հայ Առաքելական եկեղեցու հիմնադրման եւ օծման 50-ամյակի կապակցությամբ եւ ընդգծեց, որ քրիստոնեական արժեքների եւ հավատքի պաշտպանության ու տարածման միջոցով այն նաեւ ստանձնել է ԱՄՆ հայ համայնքի մշակութային, ուսումնական ու դաստիարակչական օջախներից մեկը լինելու բարձր եւ ազնիվ առաքելությունը: «Անգերագնահատելի է Սուրբ Խաչ եկեղեցու գործունեությունը հայկական ինքնության պահպանության հարցում: Այն այսօր Ամերիկայի արեւելյան ափի հայապահպանության կարեւոր կենրոններից է եւ իր ամենօրյա լուման է ներդնում համահայկական խնդիրների լուծման գործում»,- նշված է դեսպանի ուղերձում:

Միջոցառմանը մասնակցում էին ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարներ եւ անդամներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի`  Վաշինգտոնի Սուրբ Խաչ Հայ առաքելական եկեղեցու հիմնադրման եւ օծման 50-ամյակին նվիրված նամակը կարող եք կարդալ այստեղ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: