• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պատվին նվիրված ընդունելություն Սբ. Մարիամ եկեղեցում

17 նոյեմբերի, 2014

Նոյեմբերի 17-ին Վաշինգտոնի Սբ. Մարիամ Հայաստանյայց Առաքելական եղեկեցում տեղի ունեցավ համայնքային ընդունելություն` ի պատիվ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի: Երեկույթին մասնակցում էին համայնքային տարբեր կառույցների ղեկավարներ եւ անդամներ, ամերիկահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը շնորհավորեց դեսպան Սարգսյանին ԱՄՆ-ում Հայաստանը ներկայացնելու պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` մաղթելով ամենայն հաջողություն իր ազգանվեր առաքելությունում: Արքեպիսկոպոսը համոզմունք հայտնեց, որ դեսպան Սարգսյանը իր հարուստ փորձով եւ մասնագիտական կարողություններով նպաստելու է հայ-ամերիկյան հարաբերությունների առավել ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Միջոցառման ընթացքում համայնքի ներկայացուցիչները իրենց բարեմաղթանքները հղեցին դեսպան Սարգսյանին` պատրաստակամություն հայտնելով շարունակելու համակարգված գործունեությունը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հետ համահայկական խնդիրների լուծման գործում:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: