• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԱՄՆ Սպիտակ Տան այցելուների սրահում բացվեց «Ղազիրի գորգի» ցուցադրությունը

18 նոյեմբերի, 2014

Նոյեմբերի 18-ին ԱՄՆ Սպիտակ Տան այցելուների սրահում պաշտոնապես բացվեց պատմական «Ղազիրի գորգի» (Հայ որբերի գորգ) ցուցադրությունը: Հայոց ցեղասպանությունից փրկված եւ «Near East Relief» ամերիկյան կազմակերպության Ղազիր քաղաքի մանկատանը ապաստանած հայ որբերի գործած գորգը ի նշան երախտագիտության նվիրվել է ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին: Գորգի ցուցադրությունը շարունակվելու է մինչեւ նոյեմբերի 23-ը:

Ցուցադրության բացումից առաջ Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբում հրավիրվել էր ասուլիս, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Դեյվիդ Վալադաոն, Ջիմ Կոստան, Ջիմ Մըքգովերնը, Քեթրին Քլարքը, Ջուդի Չուն, Ջոն Սարբանեսը, Դեյվիդ Սիսիլինը, Հայ դատի վաշինգտոնյան գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը եւ Ամերիկայի Հայկական Համագումարի տնօրեն Բրայան Արդունին: Գորգի պատմության եւ դրա շուրջ ընթացած զարգացումների վերաբերյալ հատուկ զեկույցներ են ներկայացրել «Նախագահ Քուլիջը եւ Հայ որբերի գորգը» գրքի հեղինակ Մարտին Դերանյանը եւ Հայ գորգագործների միության տնօրենների խորհրդի անդամ Հրաչ Կոզիբեյոկյանը:

Սպիտակ Տան այցելուների սրահում տեղի ունեցած բացման արարողությանը մասնակցեցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը, ԱՄՆ կոնգրեսականներ, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, հայկական լոբբիստական կազմակերպությունների ղեկավարներ եւ անդամներ, ամերիկյան հասարակական-քաղաքական տարբեր շերտերի եւ ամերիկահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Արարողության սկզբին օրհնության հատուկ աղոթք հնչեցվեց Սուրբ Խաչ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հովիվ քահ. Սարգիս Ակտավուքյանի կողմից:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: